Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Հեքիաթ Գեղամյանի մասին


artashes geghamyan

Գեղամյանի կյանքը հնուց ի վեր հեքիաթ էր. նա ծնվել էր Կոմունիստական կուսակցության ծոցից, մեծացել է Կոմունիստական կուսակցության ծոցում, կոփվել է Կոմունիստական կուսակցության ծոցում և առնականացել որպես ՀՀԿ-ական, ի դեպ, երդվյալ:

Ինչ-որ տեղ նրա կյանքը դադարեց հեքիաթ լինելուց, այդ մասին միայն ինքը գիտի, և այդ հատվածը միայն Գեղամյանի հեքիաթն է:

Ժամանակ առաջ Գեղամյանն ընդդիմադիր էր, նա, իհարկե, ընդդիմադիր չէր, ուղղակի այդպիսի երազ էր տեսել, երազում նրան այցելել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և վիճարկել ընդդիմության կացարանի հարցը և հետայդու նա արթնացել էր վստահ, որ իր ճակատագիրն ընդդիմությունն է, իսկ Փաշինյանի մասով պետք էր գնար գուշակողի մոտ` նա՞ էլ է ընդդիմադիր, թե՞ դաշտը միայն իրենն է:

Պատմությանը հայտնի չէ, թե նա գնացե՞լ է գուշակի մոտ, թե՞ ոչ, արդյոք այդ գուշակը հիասթափեցրել է Գեղամյանին՝ Փաշինյանի ընդդիմադիր-չընդդիմադիր լինելու հարցով, սակայն փաստ է, որ նախկին կոմունիստ, ներկա ՀՀԿ-ական, միջնահատվածում կասկածելի կուսակցական կենսագրությամբ Գեղամյանն իր բոլոր ընդդիմադիր հույսերի, հիասթափությունների համար մեղադրում է Փաշինյանին:

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Գեղամյանն ու Փաշինյանը ոչ միայն երազում, այլև արթմնի չեն կարողանում երկրի ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհել, նախագահն էլ չի կարողանում երկու թունդ ընդդիմադիրներին բաժանել. կպել են իրար ու չեն պոկվում՝ Է′լ գող փիսո, է′լ քաչալ շուն: Է′ս դաշտն իմն է, է′ս սարն իմն է:

Նաև հանրությունն ականատես եղավ, թե ինչպես Գեղամյան-Փաշինյան զույգին հնարավոր չէ բաժանել. ատելությունից այն կողմ մեկ քայլ է:

Ի դեպ, Գեղամյանն այն եզակի ընդդիմադիրներից է, որի գրքերի շնորհանդեսին ներկա է լինում Սերժ Սարգսյանը, ասում են՝ անգամ նախագահին էր հետաքրքիր, թե ինչպես է հավիտյանս ընդդիմադիր արթուն Գեղամյանը քնած ժամանակ իշխանամետ դառնում. տրանսֆորմացիան ուղղակի նախագահին էլ էր հետաքրքիր:

Ասենք, որ Գեղամյանն իր տրանսֆորմացիայի բանաձևը գաղտնի է պահում. որպես ընդդիմադիր իշխանամետ՝ նա միայնակ է, իհարկե, դաշտում ընդդիմադիր իշխանամետների պակաս չկա, սակայն Գեղամյանը նվիրյալ է, գրեթե ինքնամոռացության աստիճանի:

Նա վաղուց թոշակով է ապրում, սակայն երդվել է հուր-հավիտյան թոկը շլինքից չգցել:

Սարսափելի չար լեզուներն ասում են, որ Գեղամյանն իր գրքերի շարքը լրացրել է ռուսական հեքիաթներով, որտեղ ինքը Բաբա-Յագան է, Նիկոլ Փաշինյանը` Իվանուշկա-Դուրաչոկը, Հայաստանի հյուսիսային շրջանների ընդդիմադիրն ինքն է, հարավային շրջանների ընդդիմադիրը` Փաշինյանը: Յուրաքանչյուրն իր հեքիաթում հանգիստ ապրում է, իսկ երբ հանդիպում են հեքիաթի սահմանագլխին` է′լ գող փիսո, է′լ քաչալ շուն՝ ես եմ այս երկրի միակ երդվյալ ՀՀԿ-ական-ընդդիմադիրը:

Այդպես էլ ապրում են հարևանությամբ-միասին՝ ընդդիմադիր-ՀՀԿ-ականներով:

Բագրատյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Էջմիածնի քաղաքապետի մասին հեքիաթն՝ այստեղ

Տիգրան Սարգսյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Գեներալի մասին հեքիաթն՝ այստեղ

Շարմազանովի մասին հեքիաթն՝ այստեղ

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ