Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Հակատուբերկուլոզային դիսպանսերի բուժաշխատողները դիմել են նախարար Լևոն Ալթունյանին


levon altunyan bac namak

ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» բուժաշխատողները բաց նամակով դիմել են ՀՀ առողջապահության նախարարությանը:

NEWSPRESS.am-ն անդրադարձել էր դիսպանսերի երկու բաժանմունքները միացնելու մասին նորությանը: Այն մեծ աղմուկ էր բարձրացրել բուժաշխատողների շրջանում: Մեր հրապարակումից հետո, բուժհիմնարկի ղեկավարությունը որոշել է փոխել աշխատողների կրճատման իր «ռազմավարությունը». կրճատումների համար կմիացվեն ոչ թե բաժանմունքները, այլև բուժաշխատողները քննություն կհանձնեն:

Այժմ նրանք բաց նամակով դիմում են նախարարություն՝ բուժհաստատության ղեկավարության որոշումը վերանայելու ակնկալիքով:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում» սկսեցին խոսակցություններ շրջանառվել բուժանձնակազմի մասսայական կրճատումների շուրջ` մշտական լարվածության մեջ պահելով հիվանդանոցի ողջ անձնակազմին: Բուժհաստատության ղեկավարությունը որոշեց օպտիմալացման իր ծրագիրը կյանքի կոչել հատկապես բուժքույրերին կրճատելու հաշվին, ովքեր երկար տարիներ աշխատում են այստեղ` վտանգի տակ դնելով սեփական կյանքը: Նրանք մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց հմուտ և փորձառու լինելը:

Կրճատումների այս ծրագիրը հիվանդանոցի ղեկավարությունը որոշել է իրականացնել օրերս հայտարարած բաց մրցույթի շրջանակներում, որի ծանուցման մեջ մասնավորապես ասվում է, թե բուժհաստատությունում 28 բուժքրոջ թափուր պաշտոն կա, միևնույն ժամանակ՝ աշխատող հերթապահ բուժքույրերին նույնպես պարտավորեցրել են մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել, այլապես կազատվեն աշխատանքից:

Հարց է առաջանում. Ինչո՞վ չի գոհացնում փորձառու և հմուտ բուժքույրերի աշխատանքը ղեկավարությանը, որ նրանց կրճատելով` ցանկանում է նոր՝ 28 կադր ընդունել աշխատանքի՝ հին աշխատողներին զրկելով աշխատելու հնարավորությունից: Եվ եթե օպտիմալացման հարց է առաջ եկել, ինչո՞ւ պետք է նոր բուժքույրեր ընդունվեն աշխատանքի:

Փաստորեն, ներկայումս աշխատող բուժքույրերի կարգավիճակը կախված է քննության ելքից, որին պատրաստվելու համար բուժքույրերին հանձնել են երկու հաստափոր ուսումնական ձեռնարկ, որոնց ուսումնասիրման համար մնացել է շատ քիչ ժամանակ:

Մենք հակված ենք ենթադրելու, որ այս քննություն կոչվածը պարզապես բուժքույրերին անհարգալից ձևով աշխատանքից ազատելու միտում ունի, քանի որ ակնհայտ է, որ այս կարճ ժամանակահատվածում այդ դասագրքերը սերտելը պարզապես անհնարին է:

Հիվանդանոցի ղեկավարությանը խնդրում ենք վերանայել սույն որոշումը և արդարացի վերաբերմունք ցուցաբերել աշխատողների հանդեպ, ովքեր առանց այդ էլ գտնվում են սոցիալական ծանր վիճակում, և աշխատանքը կորցնելու պարագայում այդ վիճակն ավելի կխորանա:

ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի բուժաշխատողներ»