Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«168 ժամ». Հայաստանը դեմ է գնացել ԵՏՄ 4 գործընկերներին ու հաղթել


naxagah-serzh-sargsyan-masnakcel-havaqakan-anvtangutyan-xorhurd-nistin-rusastan-dashnutyan-naxagah-vladimir-putin

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում որևէ քայլ իրականացնել ԵՏՄ տարածք առանց մաքսազերծման միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանքի ներմուծման մասին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի սահմանած պահանջները փոփոխելու համար:

Ի պատասխան «168 ժամ»-ի հարցման` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից հայտնեցին, որ մինչև ԵՏՄ կողմից սահմանափակումների մասին որոշումն ընդունելը առանց հավաստագրի բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի քանակությունների հարցը բազմիցս է քննարկվել: Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով որևէ փոփոխություն իրականացվում է հանձնաժողովի և անդամ պետությունների հետ քննարկման և համաձայնեցման արդյունքում, որը, որպես կանոն, ժամանակատար և կոնսենսուսային գործընթաց է:

«Հայաստանի Հանրապետությունից բացի` ԵՏՄ անդամ մյուս 4 երկրների ներկայացուցիչներն ի սկզբանե դեմ էին, որ լինեն թույլատրելի քանակություններ, դեռ ավելին` առաջարկում էին արգելել ֆիզիկական անձանց ուղեբեռով բուսական ծագման ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք` դրանցում բազմիցս վտանգավոր կարանտին օրգանիզմներ հայտնաբերելու և հնարավոր բացասական հետևանքների հիմնավորմամբ:

Բանակցությունների ժամանակ Հայաստանին հաջողվել է հիմնավորել թույլատրելի քանակ սահմանելու անհրաժեշտությունը, որի արդյունքում որոշվել է թույլատրել առանց բուսասանիտարական հավաստագրի մինչև 5կգ բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ավելի քան 1 տարի ձգված բանակցությունները` Եվրաիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30-ի N157 որոշման մեջ փոփոխություններ կատարելը և թույլատրելի շեմը բարձրացնելը այս պահին արդյունավետ չի լինի»,- նշված է նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից: Այն չի առնչվում ապրանքների մաքսազերծման գործընթացին, այլ վերաբերում է բուսասանիտարական հսկողության ապրանքների փաստաթղթավորմանը: 5կգ-ից ավելի դեպքում կարանտին բուսասանիտարական անվտանգությունը հավաստող բուսասանիտարական հավաստագրեր պետք է ունենան բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը, անգամ 3 փնջից ավելի ծաղիկները:

Ուշագրավ է, որ այս ամենում արտոնյալ կարգավիճակ ունի ձմերուկը: Օրինակ` եթե անգամ գերազանցում է 5 կգ-ը, հաշվի առնվում, որ այն 1 ամբողջական միավոր է և այդ դեպքում ներմուծումը չի արգելվում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշումն անակնկալի էր բերել և լուրջ խնդրի առաջ էր կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին, քանի որ նրանցից շատերն իրենց ապրուստը վաստակում էին Վրաստանից միրգ ու բանջարեղեն բերելով: Տևական ժամանակ նրանք սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիաներն իրականացրին, սակայն` ապարդյուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում