Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Ժողովուրդ». Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություն է արել


aliev

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիև երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց:

Ու հիմա, ըստ Ալիևի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիևին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում