Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը որոշել է այգեգործությա՞մբ զբաղվել


karen karapetyan 1

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարատի սահմանամերձ Երասխ գյուղում այս օրերին մոտ 50 հեկտարի վրա պտղատու գաճաճ այգի են տնկում՝ ժամանակակից մեթոդներով․ ցանցային պաշտպանություն, կաթիլային ոռոգում և այլն։ Տեղացիները խոսում են, որ այգիների սեփականատերը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով հողերը գնել է գյուղացիներից և որոշել այգեգործությամբ զբաղվել։

Մեզ հետ զրույցում Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը նշեց այգիների սեփականատիրոջ անունը՝ Հայկ Սերոբի Հունանյան՝ դժվարանալով պատասխանել, թե նա ինչ առնչություն ունի վարչապետի հետ, և ինչու են Կարեն Կարապետյանի անունը շրջանառում։ «Ես չգիտեմ»,- ասաց նա։ Գյուղապետը գիտի միայն, որ Հունանյանը «երևանցի բիզնեսմեն է»։

Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, ձեր գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր չէ, որ մարդիկ հրաժարվեցին իրենց հողերից, պատասխանեց․ «Ոչ թե հրաժարվեցին, այլ վաճառեցին, հիմա էլ այնտեղ աշխատում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում