Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

Նոր դասընթացային ծրագիր հաշմանդամների համար (լուսանկարներ)


audiorestavracia glx

«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկվեց «Աուդիո ռեստավրացիա» խորագիրը կրող դասընթացների առաջին ներածական բաց դասը՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար:

— 2010 թվականից «Նարեկացի» արվեստի միությունն իրականացնում է «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ» նախաձեռնությունը, որի ներքո էլ կյանքի է կոչում այս նոր ծրագիրը: Մեր հիմնական նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատելու և սեփական աշխատանքով վաստակելու ևս մեկ հնարավորություն ունենան: Սա լավ հնարավորություն է նրանց համար՝ մասնագիտական հմտություններ յուրացնելու և դրանք օգտագործելու համար: Տիգրանը շաբաթական երկու անգամ դասընթացների միջոցով կփորձի իր ողջ գիտելիքները աուդիո ռեստավրացիայի մասին փոխանցել մասնակիցներին և հետագայում օգնել աշխատանք որոնելու հարցում,- իր խոսքում նշեց Լուսինե Ազարյանը:

Դասընթացները գլխավորող Տիգրան Սիրավյանը 1986 թվականից գործունեություն է ծավալել թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության ոլորտներում, իսկ 2000 թվականից առ այսօր՝ մուլտիմեդիայի և աուդիո ռեստավրացիայի ասպարեզներում:

Ներածական բաց դասի ընթացքում նա խոսեց ձայնագրությունների ստեղծման, անալոգային և թվանշանային կրիչների, ձայնագրության որակի գնահատման (դիագնոստիկա), մոնտաժի, վերանորոգման հնարավորությունների (մեթոդներ և գործիքներ), նաև ռեստավրացիայի նշանակության և կարևորության մասին:
Հետագայում դասընթացների մասնակիցներին ավելի հանգամանորեն կներկայացվեն ձեռքբերվելիք մասնագիտության բուն նյութն ու նպատակը:

Բարի երթ…

audiorestavracia

DRAC

DRAC

audiorestavracia2 audiorestavracia3