Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Դուբայի Գայանեն փոսն ընկավ. Shame.am


gayane manukyan

Հեռավոր ԱՄՆ-ից տեղեկություն հասավ այն մասին, որ այդ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին և նրա մորը` Գոհար Խաչատրյանին։ Այնուհետև ասվում էր, որ նրանց մեղադրանք են առաջադրել «Ամերիկան Էքսպրես» կեղծ վճարային քարտերով խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի համար։ Այդ մասին գրում է Shame.am-ը:

Շատերն անմիջապես հիշեցին այն մասին, որ մամուլում արդեն հրապարակումներ էին եղել, թե Գոհար Խաչատրյանն իրոք երկար ժամանակ Դուբայում զբաղվել է կավատությամբ, իսկ նրան այդ գործում ակտիվ օժանդակել է աղջիկը ՝ Գայանե Մանուկյանը, որը նույնպես նախկին մարմնավաճառ է։ Եվ հիմա, նույն աղբյուրի հավաստմամբ, Գայանեն համագործակցության առաջարկ է արել ամերիկյան ֆեդերալ իշխանություններին խափանման միջոցի փոփոխության, իսկ հետագայում իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` դրանց դիմաց խոստանալով մատնել հարազատ մորը, այսինքն` բացահայտել տիկին Գոհարի և նրա հանցակիցների ամբողջ գործունեությունը։

Մինչ այդ իրավապահներն արդեն հասցրել էին պարզել, որ վճարային քարտերի խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի հետքերը տանում են Դուբայ, Թուրքիա, Քաթար և, բնականաբար, նաև Հայաստան։ Իսկ, որ ամենահետաքրքիրն է, Գայանե Մանուկյանի և նրա մոր բերման ենթարկելու և ձերբակալելու առիթ է հանդիսացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Հետաքննությունների դաշնային բյուրո ուղարկված տեղեկանքը: Թե հատկապես ինչ է գրված այդ տեղեկանքում` հայտնի չէ, սակայն դրա փոխարեն կան բազմաթիվ հայ մարմնավաճառների ցուցմունքներ, որոնց պատմել են, թե ինչպես ժամանակին Դուբայ տարված աղջիկներին դիմավորել, անձնագրերը առգրավել և սեռական ստրկության էին վաճառել Գոհար Խաչատրյանը և հանրաճանաչ Դուբայի Գայանեն։ Վերջիններս ունեցել են արաբներից կազմված թիկնազոր, որոնց միջոցով էլ կարողացել են բռնի ուժով պահել աղջիկներին։

Ի դեպ, Մանուկյան ընտանիքին վերաբերող պատմություններում բազմաթիվ անգամներ առկայծում է ոստիկանության նախկին գնդապետ Կարեն Բաբակեխյանի անունը: Պնդումներ կան, թե սա Գայանեի (կամ Գոհարի) սիրեկանն է, և հատկապես նրա գումարներով է բացվել usarmenianews.com կայքը: Գնդապետն ու Գայանեն իրենց միակ թշնամի համարում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նա է պաշտոնանկ արել Կարեն Բաբակեխյանին, և տևական ժամանակ հետևողականորեն զբաղված էին ոստիկանապետի վարկաբեկմամբ` հավատացած, որ եթե Գասպարյանը պաշտոնանկ արվի, ապա Բաբակեխյանը կվերադառնա համակարգ, իսկ դրա հետ մեկտեղ Գայանեի գործերը նույնպես ծաղկում կապրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում