Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Բանջարեղենն ու միսը թանկացել են


banjarexen

Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ` 5.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.3-10.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.5%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնաճ (պայմանավորված կարագի 4.2% գնաճով):

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.5%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`1.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.2-2.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1.9%-ով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.6%, սուրճի, թեյի և կակաոյի 1.8% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ (այդ թվում, ձվի գինը նվազել է 0.6%-ով): Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: