Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Վատ են զգում, որ բարձրագույն են ավարտել, բայց ստիպված են մաքրուհի աշխատել. աշխատանքային տոնավաճառ՝ Երևանում (ֆոտո, վիդեո)


ashxatanqi tonavajar2

Երևանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ:

Տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատու տոնավաճառում ներկայացրել է ավելի քան 960 թափուր աշխատատեղ:

ashxatanqi tonavajar5

Թափուր աշխատատեղերի մեջ մեծ պահանջարկ են վայելում հաշվապահները, իրավաբանները, մենեջերները, դեղագործ-դեղագետները, ծրագրավորողները, ՏՏ մասնագետները, գովազդային գործակալները, գանձապահները և սպասարկման ու բանվորական ոլորտի այլ մասնագետները:

Թեև տոնավաճառի մասնակից գործատուներից շատերը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք տարիքային սահմանափակումներ չեն ներկայացնում, այդուհանդերձ պահանջում են իրենց պայմաններին համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ինչն ինքնըստինքյան իր մեջ ենթադրում է նաև տարիքային սահմանափակում:

ashxatanqi tonavajar6ashxatanqi tonavajar8ashxatanqi tonavajar9

ashxatanqi tonavajar11

«Գիտե՞ք, մենք ունենք մատուցողների թափուր աշխատատեղ, բայց մեզ մինչ այս պահն ավելի շատ մոտեցել են թոշակառուներ, տարեց մարդիկ: Շատերը վատ են զգում. նրանք ամաչելով ասում են, որ մանկավարժ են աշխատել, կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն են ավարտել, բայց այժմ ուզում են գոնե հավաքարար աշխատել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տվյալներ վերցնում են բոլորից:

«Այս պահին որոշ աշխատատեղերի կարիք չունենք, սակայն հնարավոր է, որ դրա կարիքը լինի, այդ ժամանակ մեզ մոտ կլինեն մարդկանց տվյալներ, ովքեր պատրաստ են այդ աշխատանքին»,- ասում է նա:

Զբաղվածության գործակալության ներկայացրած տվյալներով՝ 2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երևանում կազմում է շուրջ 14.6 հազար մարդ, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի փոքր թիվ է: Հարկ է նկատել, սակայն, որ երկրի ներսում որևէ աշխատանքի տեղավորվելուց զատ, մարդիկ ավելի հաճախ աշխատանք են փնտրում արտերկրում:

ashxatanqi tonavajar3ashxatanqi tonavajar4

Հատկանշական է նաև, որ գործազուրկների մեծ մասը տնտեսագետներ, մանկավարժներ, ճարտարապետներ ու թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետներ են:

Նշենք նաև, որ թեև շատերն ակտիվ տաղավարից տաղավար էին գնում ու աշխատանք փնտրում, բայց խուսափում էին տեսախցիկից: