Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

Բացվում է Քարինջ գյուղի «երկրորդ շնչառությունը». Երիտասարդները հանդես են եկել նախաձեռնությամբ (լուսանկարներ)


eritasard glxavor

Լոռու մարզի Քարինջ գյուղը «երկրորդ շնչառությունն» է փորձում բացել: Համայնքի երիտասարդները հանդես են եկել նախաձեռնողականանությամբ: Երիտասարդները փորձում են իրենց համայնքում ստեղծել ժամանցի վայր, որը կվերակենդանացնի գյուղն ու կապահովի համայնքի բնակիչների հանգիստը:

Պետք է նկատել, որ մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ. հյուսիս-արևելք հեռավորության վրա գտնվող գյուղը իր գեղեցիկ աշխարհագրական դիրքով և գեղատեսիլ բնությամբ արժանացել է Մարտիրոս Սարյանի վրձնին: Շատերը չգիտեն, որ հենց այդ նկարն է պատկերված հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա:

qarinj 5000
ՀՀ ԱԺ կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն»՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը:

qarinj 1
Հենց Թումանյանի համայնքապետարանի աջակցությամբ էլ գյուղի երիտասարդները՝ համայնքի բնակիչ, Թումանյանի շրջանի ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանի գլխավորությամբ, փորձում են կյանքի կոչել «Գեղական այգի» ծրագիրը:

«Գրեթե ամեն բան պատրաստ է սկսելուն»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացնելով ծրագիրը՝ ասաց Տիգրան Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Վորլդ Վիժն Ալավերդու գրասենյակի աջակցությամբ Քարինջ համայնքում շուրջ 3 տարի է գործում է ԻՄՓԱՔԹ ակումբ, որն էլ նախատեսում է իրականացնել իր հերթական ծրագիրը:

Tigraneruitasard
«Ծրագրին աջակցում է Վորլդ Վիժն Ալավերդու գրասենյակը և Թումանյանի համայնքապետարանը: Ակումբի երեխաները որոշակի սիմվոլիկ գումարով նույնպես ներդրում ունեն այս ծրագրին»,-ասում է ավագանու անդամն ու հավելում, որ այգու ստեղծման աշխատանքներն իրականացվելու են Քարինջի բնակչության կողմից՝ վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի անմիջական մասնակցությամբ:

Ծրագրի կազմակերպիչները նկատում են, որ Քարինջ համայնքում ժամանցային վայրերի բացակայությունը և որոշակի անտարբերությունը՝ համայնքի երեխաներին և երիտասարդներին հեռացնում են համայնքային խնդիրներից:

Այս առումով «Գեղական այգի» ծրագիրը ողջունելի է, քանի որ այն ոչ միայն կնպաստի ժամանցի կազմակերպմանը, այլև գյուղի 120 երիտասարդների համար կդառանա վայր, որտեղ վերջիններս կարող են վեր հանել համայնքի խնդիրներն ու ներգրավվել դրանց լուծման աշխտանքներին:

eritasardnereritasardner 1

Օրերս, Թումանյան համայնքի ավագանու նիստում 7 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հավանության արժանացավ Տիգրան Մխիթարյանի առաջարկությունը: Ասել է թե՝ համայնքի ավագանին որոշել է 310 000 ՀՀ դրամով ֆինանսավորել ծրագիրը:

«Սպասենք ծրագրի իրականացմանը և ավարտին. Բացմանը բոլորին հրավիրում ենք»,-ասում է Մխիթարյանը:

Արմինե Մկրտումյան