Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Իրատես». Կարեն Կարապետյանը ծաղրեց սպորտի «անառակ զավակ» նախարարին


varchapet-karen-karapetan-nerkayacrel-sportiyev-yeritasdutyan-harecer-naxarar-hrachyarostomyanin

«Իրատես» թերթը գրում է.

«Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ չէր հասցրել նախագահականի նկատողությունը «մարսել»` «դարակազմիկ» մտքեր արտահայտելու պատճառով, երբ մի «հարված» էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ստացավ:

Ռոստոմյանը դահլիճ մտավ նիստը սկսվելուց հետո` սեփական թիմակիցներով շրջապատված: Կառավարության անդամներին մոտեցող նախարարի քայլերն ակնհայտ շփոթված էին:

Նրան տեսնելով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցադրաբար հայացքը լուսատախտակին ուղղեց: Երբ Ռոստոմյանը մոտեցավ վարչապետին, բարևեց, Կարապետյանը գլուխը շրջեց, տմբտմբացնելով, բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իր կառավարության «անառակ զավակին»:

Հրաչյա Ռոստոմյանը հազիվ էր հասել վերջին շարքին ու «ծվարել» աթոռին, երբ առաջին շարքում նստած Կարեն Կարապետյանն ու Վաչե Գաբրիելյանը չկարողացան ծիծաղը զսպել ու փռթկացրին, վարչապետն էլ ձեռքի մի շարժում արեց, որ համարյա թե նշանակում էր. «Кто этот потерпевший, откуда он взялся?»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում