Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Գող, սիրտը դող


samvel alexanyan

Քչերը կտեսնեն զայրացած Ալեքսանյան: Սովորաբար, նա լրագրողներին հարցերին, իհարկե, միայն իրեն հատուկ կատակով, հումորով է պատասխանում: Ամեն կերպ համոզում է, որ ինքը բիզնես չունի, ինչ-որ ունի, տիկնոջն է, իսկ ինքը սովորական պատգամավոր է:

Վերջին շրջանում թանկացումներ կան մթերքի շուկայում. սկսած մսից՝ մինչև կարագ: Խոսակցություններ կան, որ թանկացումները կարող են շարունակվել: Ահա ընդհանուր շուկայի վերաբերյալ հարցն է զայրացրել Ալեքսանյանին, հետաքրքիր է` ինչո՞ւ:

Ինչպես ասում են` նա միշտ էլ «ղժժում էր» հարցերի վրա՝ իրեն պահելով բարեհոգի, կնոջ հաշվին ապրող օլիգարխ, իսկ նման փոփոխություն, որ զայրանա` հատուկ չէ նրան:

Որոշ ժամանակ հայրենի շուկայով հետաքրքրվելուց պարզ է դառնում, որ թանկացումները մեր երկրում առանձնապես կապված չեն արտաքին ազդակների հետ, այլ համատեղ օլիգարխիական արտացոլանք են: Ալեքսանյանը ճարպիկ ներկրող է, դեղերի ոլորտում՝ ներկրող և արտադրող, սննդամթերքի շուկայում՝ ներկրող և արտադրող: Կարճ ասած՝ բոլոր հնարավորություններն ունի շուկայում գին թելադրել, ինչը և անում է: Իհարկե, նրա հայտնի «Սիթի» սուպերմարկետների ցանցը թվում է՝ էժան ապրանքներ է հրամցնում, սակայն, լավ հաշվարկի դեպքում, բոլորվին էլ էժան չեն «Սիթիի» ապրանքները. նա ուղղակի կարողանում է միստիֆիկացիայով զբաղվել:

Ալեքսանյանն արդեն խորացել է իրեն առնչվող որևէ ոլորտում մրցակիցներին ճզմելու, մրցակցությունից վեր լինելու, մշտապես «պիտանի» ապրանք սաղացնելու մեջ, և չի բացառվում, որ մթերքի շուկայի վերջին թանկացումները նրա հետ ևս առնչվեն: Ինչո՞ւ` Ալեքսանյանը, որովհետև նա իր գործի գիտակն է, և պետությանը ֆռռացնելու, սպառողին մոլորեցնելու հարցում՝ գրեթե անգերազանցելի:

Նա կարող է թանկացումները ներկայացնել որպես արտաքին ազդակների արդյունք, վատորակ ապրանքը գեղեցկացնել և էժան գնով «լավություն» անել գնորդին: Այս բոլոր մեքենայություններով նա փող է աշխատում և կոպեկ-կոպեկ հաշվելով է դարձել այն, ինչ կա, և թանկացումներն Ալեքսանյանի ցավոտ տեղն են: Ինչպես գիտենք՝ ոչ միշտ մարդը կարող է իրեն զսպել` հատկապես երբ բռնվում է հանցանքի պահին, իսկ թանկացումները դեռ նոր-նոր են: Եվ իհարկե, եթե Ալեքսանյանի մատը խառը չլիներ թանկացումների հարցում, նա չէր էլ զայրանա, այլ իր սովորական բարեհոգի կեցվածքով կպատասխաներ, սակայն այս անգամ չի կարողացել:

Ինչպես ասում են` գող, սիրտը դող:

NEWSPRESS.am