Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

CNN-ը կարող են դարձնել քաղաքական խաղալիք


karen karapetyan cnn

Մամուլում տեղեկություն կա, որ վարչապետը հանձնարարել է հիմնավորումներ գտնել Հայաստանում CNN-ի հեռարձակումը դադարեցնելու համար: Ռուսները որոշել են Ռուսաստանի տարածքում արգելել CNN հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի տնօրենի տեղակալ Վադիմ Սուբոտինը հայտարարել է, որ խախտումներ են հայտնաբերել ընկերության ներկայացված տվյալներում և պահանջել են մինչև հոկտեմբերի 11-ը ուղղել դրանք։

Ի դեպ, ԱՄՆ-ում ուզում են դադարեցնել ռուսական RT հ/ը-ի գործունեությունը, ինչին ռուսները պատասխանում են CNN-ի գործունեությունը դադարեցնելով»։

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ ամերիկյան խոշորագույն լրատվական հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցվի նաև Հայաստանում` վարչապետի ձեռամբ։

Նշենք, որ Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ Արևմուտքը հարմար պահի իր կողմն է քաշում, Ռուսաստանը` իր: Հայաստանը` լինելով փոքր երկիր, տարուբերվում է երկու խոշորագույն բևեռների միջև:

Իհարկե, դժվար է անկողմնակալ և չեզոք մնալ, երբ գտնվելով մեկ խոշոր բևեռի ազդեցության գոտում՝ չես գնում նրա հետևից: Երբ ՀՀ-ն ցանկանում էր ասոցացման համաձայնագիր կնքել Արևմուտքի հետ` ՌԴ-ն քաշեց իր կողմ, իսկ երբ արդեն հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին` Արևմուտքն ամեն ինչ անում է, որ Հայաստանւ հնարավորինս պահի իր ազդեցության գոտում:

Երկու կողմերն էլ օգտագործում են իրենց հնարավորությունները:

Հիմա էլ CNN-ի հարցն է: Մեր երկրում այնքան էլ շատ չեն օտարալեզու անձինք, ովքեր մշտապես օգտվում են CNN-ի ծառայություններից, սակայն արևմտյան աշխատակիցները, գործիչները մշտապես օգտվում են, սակայն ՀՀ քաղաքացիները՝ շատ քիչ: Այնպես որ՝ CNN-ի փակելը մեր երկրում այնքան էլ մեծ լսարան չի կորցնի, սակայն այստեղ քաղաքականության հարց է:

Ռուսամետ վարչապետը հիմքեր է փնտրում արևմտյան հ/ը-ն փակելու համար, սա կարող է ավելի քան լուրջ լինել և արևմտյան գործընկերների հետ տարաձայնությունների տեղիք տալ:

CNN-ի՝ Հայաստանում փակվելով ոչ մեծ լսարանի կորուստը ՀՀ-ն կփոխհատուցի արևմտյան գործընկերների հերթական խնդրի շահարկմամբ, որը, երևի թե, չարժե: Կուլ գնալ Ռուսաստանի քմահաճույքներին, ոչ միայն տեղին չէ, այլև ՀՀ-ի համար կարող է լուրջ խնդիր ստեղծել և հանուն ինչի՞, հանուն ոչմիբանի, կամ ավելի ճիշտ՝ հանուն ռուսական ձևամոլության և հայկական ստրկամտության:

Չարժե ձևամոլությունը թաթախել քաղաքականության մեջ ու կուլ տալ:

NEWSPRESS.am