Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար

«Աստղիկ» բ/կ-ի բուժաշխատողներին ճաշելու համար պատժել են՝ աշխատավարձից կրճատելով 40 տոկոս


asatur asatryan astxik bjshkakan kentron

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բ/կ-ում կարծես ֆինանսական ճգնաժամ է սկսվել, ու ամեն կերպ բուժհիմնարկի տնօրինությունը փորձում է գումարներ հայթայթելու ճանապարհներ փնտրել:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ օրերս պետպատվերով հեմոդիալիզ ստացող քաղաքացիներին «Աստղիկ» ԲԿ-ի տնօրինությունն զգուշացրել է, թե «անվճար սպասարկումն ավարտվեց. դիալիզի համար պետք է վճարել»:

Ծառայությունից օգտվողները մեծ աղմուկ էին բարձրացրել և բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ նրանց ասել էին, թե իբր կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը: Կառավարությունից, սակայն, շատ արագ այդ մասին լուրը հերքեցին: Վերևներում չգիտեին, թե ինչից է «Աստղիկ» բ/կ-ն վերցրել, որ պետությունն այլևս չի վճարելու դիալիզի համար: Ամեն դեպքում, կառավարության հարցմանն ի պատասխան՝ «Աստղիկ» բ/կ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը հերքել էր, թե ինքը նման հայտարարություն չի արել:

Դրանից շատ չանցած՝ NEWSPRESS.am-ի աղբյուրները տեղեկացրին, որ «Աստղիկ» բ/կ-ի տնօրինությունը հիմա էլ որոշել է Հեմոդիալիզի ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պահել:

Բանն այն է, որ մեզ հասած տվյալներով՝ տնօրինությունը կասկածել է, որ բուժաշխատողները համարձակություն են ունեցել 8-ժամյա աշխատանքի ընթացքում ճաշել:

Պետք է նկատենք, որ «Աստղիկ» բ/կ-ում գործող Հեմոդիալիզի ծառայությունն սպասարկում է Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ ավելի քան 200 հիվանդ: Հիվանդներին ժամանակին սպասարկելու և խնդիրներ չառաջացնելու նպատակով բուժաշխատողների համար, ինչպես բոլոր նորմալ բուժհիմնարկներում, սահմանվել է հերթափոխ: Յուրաքանչյուր հերթափոխ, սակայն, իրենից ենթադրում է ոչ պակաս, քան 8 ժամ աշխատանք: Այդ ընթացքում մասնավորապես Հեմոդիալիզի բուժաշխատողներն անընդհատ պետք է լինեն հիվանդների կողքին, քանի որ ամեն պահի հնարավոր է հիվանդի առողջական վիճակի վատացում:

Մի խոսքով՝ ղեկավարությունը նրանց մի կողմից արգելում է բացակայել հիվանդի կողքից, մյուս կողմից՝ պարտադրում, որ ճաշեն բուֆետում:

Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցի բուֆետում ճաշելու համար` մոտ մեկ ժամ է հարկավոր (մինչև հերթը կհասնի, սնունդ կստանան և կճաշեն): Սա արդեն նշանակում է, որ բուժաշխատողը երկար ժամանակով բացակայեց բաժանմունքից: Հավանաբար, արագ սնվելու համար, բուժաշխատողները ճաշել են հենց հիվանդասենյակում, որպեսզի հասցնեն աշխատել:

Մեր տեղեկություններով՝ տնօրինությունը մտնելով սենյակ՝ «ճաշի հոտ է առել» և վերջնականապես բուժաշխատողների ճաշելու հարցը կանոնակարգելու փոխարեն՝ որոշել է պատժել ողջ անձնակազմին, ասել է թե՝ բոլոր հերթափոխերի աշխատողներին:

Հեմոդիալիզի՝ ավելի քան 30 բուժաշխատող իրենց պատիժը կկրեն գումարի տեսքով՝ աշխատավարձի 40 տոկոս կրճատում:

Եթե իսկապես հիվանդանոցում «ուտելու հարցն» այդչափ խիստ է դրված, ենթադրաբար, պետք է լինի այլընտրանք, քանի որ ծանր հիվանդների հետ աշխատող բժիշկներին նաև սնվել է հարկավոր, և դրա համար նրանց` առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձը կրճատել 40 տոկոսով, թերևս ճիշտ չէ:

Այս ֆոնին, իհարկե, հետաքրքիր է լսել «Աստղիկ» բ/կ-ի գլխավոր տնօրենի մեկնաբանությունը. հերթական անգամ կհերքի՞ անհերքելին, թե հարցին խելամիտ լուծում տալու փոխարեն՝ հանդես կգա անհեթեթ ու ոչ հիմանավոր պատճառաբանություններով:

Արմինե Մկրտումյան