Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Սամվել Ալեքսանյանը զայրացած հրեց լրագրողին ու գցեց նրա տեխնիկան (տեսանյութ)


samvel aleqsanyan

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին այսօր խորհրդարանում զայրացրել է լրագրողների հարցը՝ թանկացումների մասին:

Սովորաբար, լայն ժպտով լրագրողներին պատասխանող ու երբեմն նույնիսկ հանգիստ հեգնող պատգամավորն այսօր լարված է եղել:

Հարցին, թե ինչ կասի թանկացումների մասին՝ Սամվել Ալեքսանյանն առանց կանգնելու պատասխանեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»:

Իսկ հարցին, թե որպես քաղաքացի՝ իրեն գնաճը չի՞ անհանգստացնում, ասաց. «Ամեն ինչն էլ անհանգստացնում ա»:

Սամվել Ալեքսանյանին վերջնականապես հունից հանեց «Հայկական ժամանակի» թղթակից Նարեկ Կիրակոսյանի հարցը, որն ընդհանուր շուկայի վերաբերյալ էր:

Պատգամավորը հրեց Նարեկին, որի հետևանքով նրա ֆոտոխցկին ընկավ: