Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք


mterq

ՍԱՊԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:

Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ միայն նրբերշիկ, այլ նաև մի քանի տեսակի և ապրանքանիշի երշիկներ, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանրի տեսականի, մանանեխ և այլն:

Հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:

Պարզվել է նաև, որ Ա/Ձ Կարինե Ենգոյանը գրանցված չէ ծառայության՝ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հարուցվել է վարչական վարույթ: