Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

«Միլիոն վարդ ուսուցչիս». Շնորհավոր տոնդ, ուսուցիչ (լուսանկարներ)


vard

Ուսուցչի մասնագիտական գեղեցիկ տոնի առթիվ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում կազմակերպվել էր համադպրոցական միջոցառում:

«Միլիոն վարդ ուսուցչիս» միջոցառումը համահունչ էր իր խորագրին: Ծնողների ու աշակերտների համատեղ ջանքերով՝ գեղեցիկ ձևավորմամբ պատրաստվել էին վարդեր, որոնք զարդարում էին դահլիճի բեմը: Ուսուցիչների համար պատրաստվել էին նաև ժապավեններ՝ որոնց վրա աշակերտները զետեղել էին բարեմաղթանքներ:

tsnoxnervarderjapaven 1

usucich

Միջոցառմանը, բացի մանկավարժներից ու ծնողներից, հրավիրվել էին նաև դպրոցի նախկին ուսուցիչները: Աշակերտներն ուսուցիչներին ողջունեցին ու շնորհավորեցին երգով:

milon vard

usucich 2

ton

manasaryan

 

Դպրոցականներին նախաձեռնության հարցում օգնել էին ոչ միայն ծնողներն այլև փոխտնօրեն Էլմիրա Նահապետյանն ու հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Արտակ Հակոբյանը: Նրանց օգնությամբ էլ հենց աշակերտները բեմ հրավիրեցին տնօրեն Նունե Ղազարյանին ու մյուս ուսուցիչներին, ովքեր արժանացան փոքրիկ նվերների՝ բարեմաղթանքներով ժապավեն, ծաղիկներ և պատվոգրեր:

Նունե Ղազարյանն իր շնորհակալությունը հայտնեց աշակերտներին և նկատեց, որ երեխաների սերը դեպի դպրոցն ու ուսումն արդեն իսկ մեծ պարգև են ուսուցչի համար:

«Ես ձեզ՝ բոլորիդ, շատ սիրում եմ, միշտ եղեք պատրաստակամ ու նվիրված դպրոցին, շնորհակալ եմ»,-ասաց տնօրենը:

 

tnorentsaxik

nnn

xmorexenusucichner

Ankax 31

NEWSPRESS.am-ը ևս շնորհավորում է ուսուցիչներին՝ մասանգիտական տոնի առթիվ: Ցանակնում ենք, որ Ձեր խոսքով, մտածողությամբ, խելացի դատողությամբ ու բարոյական կեցվածքով օրինակելի լինեք ձևավորվող սերնդի համար: Այն սենդի, որին դուք եք թրծում, կրթում ու ճանապարհում դեպի կյանք:

Դուք լծված եք սերունդների դաստիարակության վեհ գործին: Թող Ձեր ընտրած դժվարին այդ ճանապարհը ոչ միայն կարողանանք փառքով պսակել, այլև թող Ձեր կատարած աշխատանքը, Ձեր ջանքն ու եռանդը, գնահատելի լինի  այն սերնդի համար, որն անցնում է Ձեր թևի տակով ու որպես ձևավորված, կիրթ ու բանիմաց մարդ ոտքի կանգնում՝ դեպի մեծ աշխարհ քայլ կատարելու:

Շնորհավորում ենք՝ կրկին ու կրկին:

Արմինե Մկրտումյան