Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

Տիգրան Սարգսյանի մտքի ոգորումները


Tigran-Sargsyan

«Ազգային բրենդի» լոգոտիպի ստեղծման պատմությունն սկսվում է 2012 թվականից, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համայն հայությանը հայտարարեց այդ գաղափարի մասին:

Ավելի ուշ, ՀՀ կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվել էր Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր, ըստ որի` 2015 թ. Հայաստանի Ազգային բրենդի լոգոտիպը պետք է պատրաստ լիներ և դրվեր շրջանառության մեջ:

Բառացիորեն մի քանի տարի առաջ հեքիաթներ էին պատմում, թե ինչպես է բրենդը զարգացնելու ՀՀ տնտեսությունը, զբոսաշրջությունը, իսկ Հայաստանը հայտնի է դարձնելու ողջ տիեզերքում: Նա դրա համար ծախսվեց շուրջ 400 000, գրեթե՝ կես միլիոն դոլար: Ստեղծվեց մի շատ սովորական լոգոտիպ, որի գոյության մասին ո′չ տեղյակ են, ո′չ էլ այն օգտագործվում է՝ ի փառս Հայաստանի:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գործի մի մասն արեց` փող հայթայթեց, գործն իրականացրեց, մնացածը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն արեց` պայմանագիր կնքեց, և GK Brand ընկերությունն սկսեց իբրև թե աշխատել բրենդի վրա: Ի դեպ, ընկերության տնօրենը հայ է` Վազգեն Քալայջյան:

Պարզվում է, որ այս ընկերությունն ընդհանրապես որևէ գործ չի արել, մեկ-երկու թուղթ է մրոտել, սակայն դա էլ չի կարողացել ժամանակին մրոտել և 2015-ին պատրաստել, և գործը փակված է: Թե ով, ինչպես պետք է վճարի կամ պատասխան տա այդ կես միլիոն դոլարի համար, որևէ մեկը պատասխան չունի, անգամ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եթե հիշենք՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին ինչպիսի մեծամեծ գործեր էին արվում, ապա կնկատենք, որ դրանց թվին են պատկանում Հյուսիս-Հարավի ձգձգումը, չարաբաստիկ շուրջ 300 000 դոլարանոց բիոզուգարանները, նաև՝ 400 000 դոլարանոց բրենդը, որոնք ի քիչ դարձան, իսկ ո՞ւր է հիմա Տիգրան Սարգսյանը` ԵԱՏՄ-ում և անհասանելի:

Իսկ «հավերժական արև» լոգոտիպ, որ GK Brand-ն է երկնել, մեր մանկապարտեզներում նկարչությունից մի քիչ հասկացող երեխան էլ նման խզբզանք կհրամցներ` առանց փողի: Իսկ լոգոյի գրությունն ուղղակի աստվածային է` The story is just beginning”: Մոլորակի վրա նման նախադասություն կերտող քերթողահայր չի ծնվել:

Նման պարզունակ լոգոյի և է′լ ավելի պրիմիտիվ նախադասության համար երկիրը վճարեց մոտ կես մլն դոլար: Ակնհայտ է, որ այստեղ գումարների վերաբաշխում է եղել, որն, իհարկե, դժվար է ապացուցել, սակայն անհնար չէ, և ժամանակ է պետք` բացահայտելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտքի ոգորումները, որոնց պատասխանը ՀՀ բյուջեի դատարկությունն է և ոմանց ուռճացած գրպաններն ու հաշիվները:

NEWSPRESS.am