Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Ադրբեջանում առաջնագծում ծառայող զինվորականներին խստիվ արգելվել է օգտվել բջջային կապից


adrbejanakan koxm

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում առաջնագծում ծառայող զինվորականներին խստիվ արգելվել է բջջային կապից օգտվել ծառայության ընթացքում: Այսպես, ժամկետային զինծառայողի մոտ առաջին անգամ բջջային հեռախոս հայտնաբերելու դեպքում 10 օր բանտարկում են իր բոլոր հետևանքներով հանդերձ` ծեծ ջարդ, նվաստացում: Երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում դատապարտում են 3 տարվա ազատազրկման:

Սպայի մոտ (անկախ պաշտոնից և կոչումից) առաջնագծի զորամասի ծառայող բջջային հեռախոս հայտնաբերելու դեպքում առաջին անգամ` նսեմացուցիչ (զուգարաններ մաքրելուց սկսած) մինչև ծանր ինժեներական աշխատանքներ 15 օր, երկրորդ անգամ մինչև 7 տարի ազատազրկում:

Ադրբեջանական զինուժն այս կերպ միանգամից լուծել է պետական կամ ծառայողական գաղտնիքը հակառակորդին հայտնելու խնդիրը: Գիտեմ, որ ես հիմա մեր ծնողների և սպաների աչքի փուշը կդառնամ, բայց հենց իրենց կյանքը ինձ համար ավելի թանկ է, քան իրենց վրդովմունքը իմ հանդեպ` ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼՎԻ…

Եթե հրապարակվի՝ քանի դեպք է գրանցվել հակառակորդի կողմից խոցվելու բջջային կապից ուղղակի կամ անուղղակի (մարտկոցների լիցքավորում, կապի, անտենայի որոնում, հեռախոսի լույսի պատճառով հայտնաբերում և այլն) օգտվելուց ապա հավատացած եմ շատրերը կկիսեն իմ այս կարծիքը»: