Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

Թանկացումները պատգամավորների գրպանին չեն հարվածել. նրանք տեղյակ չեն գնաճից


paren

Չգիտեմ, չեմ տեսել, ոչինչ չեմ լսել: Մոտավորապես այսպիսին էր այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորների պատասխանները՝ թանկացումների մասին:

Նկատենք, որ վերջին շրջանում սպառողական շուկայում թանկացումներ են եղել: Այս մասին, ի դեպ, հայտարարել է նույնիսկ ՏՄՊՊՀ-ն: Սակայն այդ թանկացումները, հավանաբար, խորհրդարանականների գրպանների վրա այդքան էլ շոշափելի հետևանքներ չեն թողել:

Մասնավորապես՝ Հանրապետականներից Հակոբ Բեգլարյանն ասաց. «Էսօր իմ հետ գործ չունեք»: Թե ինչո՞ւ, ակնհայտ է՝ թանկացումներից չի ուզում խոսել՝ «Ես տեղյակ չեմ, ի՞նչ թանկացում»,- հարցին հարցով պատասխանեց Բեգլարյանը:

Թանկացումներից անտեղյակ էր նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյանը. «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:

Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ գնաճի մասին չգիտի, քանի որ նոր է վերադարձել Հանրապետություն, իսկ տան գնումներն էլ միայն կինն է անում. «Ես տեղյակ չեմ թանկացումներից, կինս ինձ դեռ չի զեկուցել: Կծանոթանամ ու նոր տեսակետ կասեմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Ամեն դեպքում նա չի կարծում, թե թանկացումները սոցիալական բունտի կհանգեցնեն:

Երկրում չի եղել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Նա ևս չգիտի, որ Հայաստանում իր բացակայության ընթացքում թանկացումներ են եղել:

Գնաճից անտեղյակ էր նաև Հանրապետական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը. «Ես տեղյակ չեմ թանկացումներից»,-ասաց նա:

Այն, որ Հայաստանում ապրանքների գներն, այնուամենայնիվ, բարձրացել են, գիտեր միայն Հանրապետական, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա կողմից, սակայն, մեկնաբանություններ չեղան: Նա նշեց միայն, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է եղել. «Առաջիկայում կխոսենք այս մասին»,-ասաց Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե ում հետ և ինչ քննարկումներ են եղել, երբ ԱԺ պատգամավորները, փաստորեն, տեղյակ չեն թանկացումներից: