Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին՝ սիրիացի անջատողական քրդերին աջակցելու համար - Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա

«Զվարթնոց» համույթի տպավորիչ ելույթը` Բրատիսլավայի հայկական եկեղեցում (լուսանկարներ)


zvartnoc2

«Զվարթնոց» հայ երգի մենակատարների համույթը սեպտեմբեր ամիսը համերգներով հանդես է եկել արտերկրում: Համույթն այս անգամ հայ երգը մատուցել է Ավստիրայում, Չեխիայում, նաև Սլովակիայում` ներկայացնելով Կոմիտաս, շարականներ, նաև պատարագից հատվածներ:

«Զվարթնոց» համույթի ընդունելությունը Սլովակիայում կազմակերպել և աջակցել է Եվրոպայում հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը՝ Միջին Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Հայր Տիրանի հովանու ներքո:

zvartnoc1

Վաղ առավոտյան համույթի անդամները ծաղկեպսակ են մատուցել Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարին: Այնուհետև, Բրատիսլավայի մշակութային կոթողներին ծանոթանալուց հետո, համույթը հանդես է եկել տեղի հայկական եկեղեցում` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտության գոհարները:

zvartnoc

Համերգին ներկա են եղել Սյովակիայի հայտնի քաղաքական գործիչներ, Ազգային Խորհրդի պատգամավորներ, նաև հայկական երաժշտարվեստի սլովակ սիրահարներ, ինչպես նաև Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղեկալ Դանա Միագերը:

zvartnoc3

Նշենք, որ «Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբըn ստեղծվել է 2012 թ., «Զվարթնոց» վերածննդի հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի կողմից անցկացված հայ երգի մրցույթ փառատոնի արդյունքում: 2013թ. Բուլղարիայում կայացած համաշխարհային ֆոլկ. փառատոնին, խումբն արժանացել է Ոսկե մեդալի, Ոսկե քնարի և անհատական դափնեկրի դիպլոմների:

«Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբը համերգներ է ունեցել Հայաստանում, նաև Արցախում: «Աղոթերգ» ծրագրով Հայաստանի Պետական Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան Պետական Կամերային երաժշտության տանը: 2015 թվականից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված. «Աղոթքով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին երիտասարդների շուրթերով» ծրագրով հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունից դուրս. Իսրայել, Պաղեստին, Եգիպտոս, Հորդանան, Ռուսաստան, Բուլղարիա և այս օրերին նաև Ավստրիա, Չեխիա և Սլովակիա:

Ամեն անգամ «Զվարթնոց» համույթը ներկայացրել է հայ ազգային ու հոգևորը երգը՝ օտարերկրացիներին ևս հասցնելով հայ երգարվեստի լավագույն նմուշները: Այցի ավարտին պարոն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համույթի հովանավոր տիկին Սուսաննա Բաղդասարյանին՝ նշելով, որ խիստ բարձր է գնահատում Բաղդասարյան ամուսինների անուրանալի մեծ գործը և հսկայական ներդրումները հայ երգի պահպանման հարցում և հույս հայտնեց, որ կհաջողվի «Զվարթնոց»-ին եկող տարի կրկին հյուրընկալել Սլովակիայում՝ երգի համաշխարհային փառատոնի ընթացքում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

03.10.2017
Բրատիսլավա, Սլովակիա