Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Ախալքալաքի բախումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ. քաղաքագետ


styopa-safaryan

Երկար ժամանակ է, ինչ հայ-վրացական հարաբերություններում նման պոռթկում չէր եղել: Անդրադառնալով օրերս Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերին՝ լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Երկար ժամանակ է, ինչ Վրաստանի հայկական համայնքից մարդիկ չէին ձերբակալվել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ՝ 2 կողմերն էլ անշրջահայաց էին: Սաֆարյանը մի կողմից նկատում է, որ խաչքարի տեղադրման միակ հնարավորությունը հենց այդպես ճակատային քայլերի գնալը չէր: Մյուս կողմից՝ նա չի արդարացնում պաշտոնական Թբիլիսիի հանձնարարությամբ իրականացված բռնությունները:

«Տեղի ունեցածն ամենևին չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի շահերից: Ցանկացած փոքրիկ միջադեպ` էթնիկ փոքրամասնության և կենտրոնական իշխանության միջև, կարող է բերել այնպիսի զարգացումների, որոնք մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ:

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով էլ՝ տեղի ունեցածը մարդու իրավունքների և տարբեր կոնվենցիաների կոպիտ խախտում է, որը պետք է դատապարտվի:

«Վրաստանի կենտրոնական իշխանությունները հիմա պետք է բավականին հավասարակշռված ձևերով գնահատական տան տեղի ունեցածին, որը կատարվել է տեղական մակարդակով»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ հայաբնակ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում, հայերին չէին թույլատրել խաչքար տեղադրել, որի հետևանքով բախումներ են եղել: