Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զորակոչվում է միայն 16-17 տոկոսը. Պնախարար


zinvorner

18 տարին լրացած քաղաքացիներն, ինչպես առաջ, հիմա էլ զորակոչվում են բանակ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորելու դեպքում, եթե տարկետման իրավունք չունեն: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Նա նշեց, որ ամեն տարի բուհեր ընդունվում է 5-ից 6 հազար արական սեռի ուսանող, որոնցից մոտ 700-800-ը տարկետման իրավունք է ստանում:

«Առանցքային հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի որակով է, քան ընդհատվածը: Ստացվում է` մենք ավելի ցածր նիշով ընդունված, ավելի թույլ ակադեմիական կարողություն ունեցող մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, որովհետև ընդհատում ենք ցիկլը»,- բացատրեց նախարարը:

Նախարարությունում ուսումնասիրել են՝ 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը:

«Դա նշանակում է, որ առաջին տարկետումը հիմք է հետագայում բանակում չծառայելու համար: Այդ բացը շտկելու համար «Պատիվ ունեմ» ծրագիրն են առաջ քաշել»,-ասաց նա:

«Պատիվ ունեմ» ծրագրը միտված է նրան, որ տարկետում ստանա այն ուսանողը, ով որոշում է, որ բակալավրիատն ավատելուց հետո պատրաստ է 3 տարի՝ 2-ի փոխարեն ծառայել որպես սպա, աշխատավարձ ստանալ և պետությունից ստանալ ամբողջական փոխհատուցում թե՛ բակալավրիատի ուսուցման, թե՛ մագիստրատուրայի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի լավագույն բուհերում:
«Արդար ծրագիր է, և սրա շնորհիվ հավասար դաշտ է բացվում բոլոր բուհերի համար` պետական, ոչ պետական, միջազգային»,- ասաց նախարարը: