Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Շիրակի պետհամալսարանի «գրադարանը» և թալանված գրապահոցը (լուսանկարներ)


shiraki hamalsaran grapahoc

Շատ զարմացա, երբ Շիրակի Պետհամալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ բուհի գրադարանը նորմալ գործում է: Հինգ անգամ ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանն այդքան միամիտ պետք է չգտնվեր և ընդամենը երկու հարց տալով շատ արագ կպարզեր, թե ինչպես է բուհի գրադարանը «գործում»: Իսկ այդ երկու հարցերը հետևյալն էին՝ «Որքա՞ն է կազմել մեկ տարի առաջ և հիմա կազմում է գրքային ֆոնդը» և «Որտե՞ղ են Ձեր գրապահոցները»: Ընդամենը 10 րոպեից պարոն նախարարը կհասկանար, թե ինչ վիճակում է գտնվում գրադարանը: Իսկ քանի որ որոշ մարդիկ զբաղված են ուղղակի ապատեղեկատվության տարածումով և տարրական զրպարտությամբ, ապա ստիպված եմ հրապարակելու մի քանի փաստեր: Գրադարանից դուրս է բերվել 15 տոննա գիրք, որը կազմակերպվել է երկու փուլով: Գրքերն ամեն անգամ դուրս են բերվել երկուական բեռնատարներով: Գրադարանի վերաբերյալ 2014-2015 ուստարվա բուհի Գիտխորհրդին տրված հաշվետվությունից պարզվում է, որ գրադարանի գրքային ֆոնդը կազմել է 138.131 միավոր (տես լուսանկարը): Այս տեղեկությունը եղել է բաց և զետեղված ինստիտուտի նախկին կայքում:

Հետաքրքիր է, եթե պարոն Մկրտչյանը պահանջեր իրեն ներկայացնել գրքային ֆոնդի վերաբերյալ վերջին տվյալները, ի՞նչ թվեր էին ներկայացնելու պատասխանատուները: Բուհ ժամանած երևանյան լրագրողներին հետաքրքրող դատարկ գրապահոցի (տես լուսանկարը) վերաբերյալ էլ որոշ պատասխանատուներ հայտնել են, որ այն դատարկ է եղել շատ վաղուց, ինչը սուտ է և ծիծաղելի:

shiraki hamalsaran

shirak hamalsaran fond

Ու դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ այն գրքերով լի էր: Գրքերի և բուհի հանդեպ գործած բարբարոսությունը և հանցագործությունը բացատրելու նպատակով ռեկտորի յուրայինները որոշել են այն բացատրել նրանով, որ գրքերը փոշոտված են եղել և վարակված սնկային հիվանդությամբ: Այս անտրամաբանությունը չեմ էլ մեկնաբանի: Հասկանում եք, միանգամից 15 տոննա գիրք «հիվանդացավ»: Զարմանալի մարդիկ ենք: Այսքան տարի աշխատելով բուհում չգիտեինք, թե ինչ «էկոլոգիական ռումբի» վրա էինք նստած: Ռեկտոր Մինասյանը եկավ և փրկեց մեզ՝ ոչնչացնելով և ձերբազատվելով գրադարանի գրքային ֆոնդի գրեթե կեսից…

grqer 1

Հ.Գ. «Վիտրինա-գրադարանը» դիտելով՝ ենթադրություններ չեն անում…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: