Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Կամբոջացի ֆերմերը բազմացնում է մկանոտ խոզ-մուտանտներ (լուսանկար)


xoz mutant

Համացանցում հայտնվել են սարսափեցնող կադրեր, որտեղ երևում են «կրկնակի» մկաններով խոզ-մուտանտներ: Խոզերին բազմացնում է կամբոջացի մի ֆերմեր: Այս մասին գրում է vesti.ru-ն: Ֆերմերը վաճառում է ոչ միայն միսը, այլ նաև գենետիկորեն ձևափոխված կենդանու սերմը: Կենդանիների պաշտպանները սարսափահար են:

ֆերմերների, նման կենդանիներ բազմացնելու ցանկությունը պայմանավորված է խոզի մեծ պահանջարկով: Այդ պահանջարկը կա ոչ միայն Կամբոջայում, այլ նաև Չինաստանում:

Յուրաքանչյուր մուտանտից կարելի է ստանալ մի քանի անգամ ավելի «ապրանք», քան սովորական խոզից:

Այս խոզերի մասին առաջինը խոսել են Չինաստանի և Հարավային Կորեայի կենսաբանները 2015 թվականին: Խնդիրը նրանում է, որ 32 նմանատիպ կենդանիներից միայն 13-ն են ապրել մինչև 13 ամիս և միայն մեկն է համարվել առողջ:

xoz mutant 1

Ինտերնետ-օգտատերեը շոկի մեջ են ներկայացված կադրերից: Մարդիկ վրդովված են ֆերմերի գործողությունների պատճառով, ինչին նա գնում է հանուն եկամուտի: Կամբոջացի խոզ-մուտանտներով արդեն հետաքրքրվել են PETA կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները: