Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Պեսկովը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ի արգելափակման հնարավորությունը


peskov

«Ֆեյսբուքն»-ն առևտրային ընկերություն է, որը պետք է գումար աշխատի ռուսական օրենսդրությանը համապատասխան։

Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանում սոցցանցի փակման մասին լուրերին։ Ինչպես փոխանցում է  РИА «Новости»-ին՝ Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում ոչ կոռեկտ են համարում Ռուսաստանում «Ֆեյսբուք»-ի աշխատանքի վնասը կամ օգուտը գնահատելը:

«Գոյություն ունի օրենսդրություն, որը պետք է պահպանել», -ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոսկոմնադզորը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) սպառնացել էր արգելափակել «Ֆեյսբուք»-ը, եթե սոցցանցը չկատարի 2018 թվականին անհատական տվյալների տեղայնացման մասին ՌԴ օրենքը: