Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Սլովակիան մեծարում է իր հերոս-մարզիկին. տեղի է ունեցել Օնդրե Նեպելային նվիրված գրքի շնորհանդեսը (լուսանկար)


ashot grigoryan pavel mudri

Օրերս Սլովակիայում տեղի է ունեցել 70-80-ական թվականներին համաշխարհային գեղասահքի պատմության մեջ վառ հետք թողած սլովակ գեղասահորդ Օնդրե Նեպելայի մարզական կյանքին նվիրված «Լավագույնը» գրքի շնորհանդեսը:

Նշենք, որ տաղանդավոր գեղասահորդը վաղ հասակում է հեռացել կյանքից, սակայն նրա վաստակը, նվաճած բարձունքները տարիների հեռվից դեռևս թարմ են Սլովակիայում:

Ականավոր մարզիկին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա են եղել քաղաքական և հասարակական գործիչներ, մտավորականներ, սպորտային աշխարհի ներկայացուցիչներ:

ondre nepala

Շնորհանդեսին մասնակցելու հրավեր է ստացել նաև Եվրոպայի հայկական միությունների ֆորումը նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Շնորհանդեսից իր տպավորությունները NEWSPRESS.am-ի հետ կիսեց Աշոտ Գրիգորյանը:

Նախ նա թվարկեց Սլովակիայի հպարտություն հանդիսացող մարզիկի պարգևները՝ հույս հայտնելով, որ շատերը դեռևս կհիշեն Նեպելային, քանի որ 70-ականներին մարդիկ գեղասահքի առաջնությունները բաց չէին թողնում և հաղթողների անունները` լինեին թե′ Եվրոպայի, թե′ աշխարհի չեմպիոններ, օլիմպիական չեմպիոններ, բոլորին հիշում էին:

«Նեպելան օլիմպիական չեմպիոն էր, Եվրոպայի չեմպիոն, նաև աշխարհի բազմակի չեմպիոն: 70-ականներին գեղասահքում տղամարդկանց առաջնությունում Չեխոսլովակիայի ներկայացուցիչները եղանակ էին ստեղծում. կանանց առաջնությունում՝ Հաննա Մաշկովան, ով, ի դեպ, չեխ էր, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Անդրե Նեպելան. նա սլովակ էր»,

ասում է Գրիգորյանը: Նա նաև տեղեկացրեց, որ գրքում, բացի կենսագրական տվյալներից, կան նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք պատմում և ներկայացնում են հանրահայտ մարզիկին թե′ որպես անհատ, թե′ որպես սպորտային աշխարհի ներկայացուցիչ:

«Օնդրե Նեպելայի անունն է կրում Սլովակիայի՝ ձմեռային խաղերի խոշորագույն մարզադաշտը, որը տարիներ առաջ կառուցվեց հոկեյի համաշխարհային առաջնությունն անցկացնելու համար»,

ասում է նա և հավելում, որ այսօր էլ Սլովակիայում Նեպելայի կերպարը չի խամրում և նրան հիշում են՝ որպես երկրի անունն ու արժանապատվությունը միշտ բարձր պահող մարզիկի:

Նեպելային նվիրված գրքի շնորհանդեսը տեղի է ուենցել նրա անունը կրող մարզադաշտում: Այդկերպ նաև կազմակերպիչներն իրենց հարգանքն են արտահայտել մեծ սլովակ գեղասահորդի հիշատակին:

Նշենք, որ շնորհանդեսի կազմակերպիչներից էր հայտնի միջազգային սպորտային իրավաբան, դոկտոր Յոլյուս Շևչիկը, նաև հանրահայտ մարզիկ Հիլդա Մուդրայի որդին` Պավել Մուդրին, ով Եվրոպայում երկար տարիներ ղեկավարում է լրատվական խոշորագույն SITA կենտրոնը:

julios shefchik Ashot grigoryan

ashot grigoryan pavel mudri