Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքն ու նշանակել նախարարներին


lernayin-garabagh-hanrapetutyan-naxagah-bakosahakyan-uxerchxel-ankaxutyan-hanraqvetasn-tarvakapakcutyamb-dektembertasn

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը.

  • պետական նախարար
  • առողջապահության նախարարություն
  • արդարադատության նախարարություն
  • արտաքին գործերի նախարարություն
  • աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
  • բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
  • գյուղատնտեսության նախարարություն
  • էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
  • կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
  • մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
  • պաշտպանության նախարարություն
  • քաղաքաշինության նախարարություն
  • ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.

  • ազգային անվտանգության ծառայություն
  • ոստիկանություն
  • արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Նախագահի հրամանագրով նշանակվել են.

  • պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը
  • առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը
  • արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը
  • արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը
  • աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝
    Սամվել Ավանեսյանը
  • բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը
  • գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը
  • էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝
    Լեւոն Գրիգորյանը
  • կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը
  • մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝
    Սերգեյ Շահվերդյանը
  • պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը
  • քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը
  • ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.

  • Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում:
  • Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:
  • Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.
  • Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:
  • Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը:
  • Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ: