Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Ամեն «սև» չէ, որ «նեգր» է. ԿԳ նախարարը չգիտի՞, որ սևամորթներին վաղուց արդեն «նեգր» չեն ասում (լուսանկար)


levon mkrtchyan

Պարզվում է՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չգիտի «նեգր»  բառի նշանակությունը: Նախարարությունում «նեգր» ասելով՝ հասկանում են սևամորթ: Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուսաց լեզվի դասագիրք, որտեղ ռուսերեն «Ն» տառի ներքո զետեղված նկարների մեջ կա նաև սևամորթի նկար՝ «նեգր» բացատրությամբ:

«Պարոն Լևոն Մկրտչյանին փոխանցե՛ք, որ ռուսերենը խորացնելու փոխարեն էս խայտառակություն ռասիզմը իր ձեռքով ճղելով դուրս բերի դասագրքից ու որակով գիրք պատվիրի։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սևամորթ է ասում»,-գրել է Դավիթ Սանասարյանը:

Նկատենք, որ գիրքը 2014 թվականի հրատարակություն է, որը հաստատված է ԿԳՆ-ի կողմից:

Իհարկե, խնդիրը նոր չէ, որ բարձրաձայնվում է: Այս մասին խոսել են նաև դեռ 3 տարի առաջ: Այս և նման այլ խնդիրների պատճառով բարձրացված բողոքի ալիքի արդյունքում որոշ դպրոցներում փոխվել են դասագրքերը, իսկ այ մի քանի դպրոց, այնուամենայնիվ, ԿԳ նախարարի գլխավորությամբ՝ հետ են ընկել ու «ստրկատիրական» ժամանակաշրջանից առաջ չեն գալիս:

Հատուկ Կրթության և գիտության նախարարի ու նրա աշխատակիցների համար՝ «նեգր» բառը որպես սևամորթ օգտագործելը սխալ է, քանի որ «նեգր»՝ նշանակում է ստրուկ. սա ի գիտություն:

Ինչ վերաբերում է հրատարակությանը, ապա ավելորդ չենք համարի դարձյալ նշել, որ ռուսերենի դասագրքերը վաղուց փոխվել են, իսկ այն, որ որոշ դպրոցներում դեռևս հին դասագրքերն են, և՛ տվյալ դպրոցի բացթողումն է, և՛ նախարարության: Թերևս այս խնդրով պետք է զբաղվեն ոլորտի պատասխանատուները, ովքեր, սակայն, հետևողական չեն եղել իրենց պարտականությունների նկատմամբ ու երևի թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգին:

Ստացվում է, որ մի կողմից ԿԳ նախարարությունն ակտիվ «ռուսերենամետություն» է  քարոզում դպրոցներում, մյուս կողմից՝  «ռուսաֆիկացման» ճանապարհին բացթողումներ է թույլ տալիս:

Մի խոսքով՝ ամեն «սև» չէ, որ «նեգր» է, ամեն «մարդ» չէ, որ իր տեղում է:

rusereni dasagirq

Արմինե Մկրտումյան