Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո)


Armen ashotyan mane tandiryan

Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյան Բաքվում հայկական եկեղեցի մտնելու հնարավորություն չեն ունեցել:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները նոր լուսանկարներ են հրապարակել՝ հետևյալ գրառմամբ.

«Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»:

hajkakan ekexeci

Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի սեպտեմբերի 22-ին Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: