Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով


manvel grigoryan

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարեձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը միշտ լի է քաղաքացիներով: Ցավով կարելի է նկատել, որ նրանցից շատերը գալիս են ոչ թե միայն ընկածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, այլ որ հանդիպեն պանթեոն եկած պաշտոնյաներին ու իրենց խնդիրները ներկայացնեն նրանց:

Ամեն անգամ նույն տխուր ու նսեմացուցիչ տեսարանն է. մարդիկ այս կամ այն խնդրով մոտենում են պաշտոնյաներին ու նրանք էլ, վիրավորելով, հետ են հրում մարդկանց:

Այս առումով «դաշտում» գեներալ Մանվել Գրիգորյանը թերևս մենաշնորհային դիրք է զբաղեցնում:

Պատեհ-անպատեհ, աջ ու ձախ վիրավորելը Մանվել Գրիգորյանի արյան մեջ է: Նա այն աստիճան է տարվել դրանով, որ չի նայում նույնիսկ իրեն հարց տվող մարդու կողմն ու չի լսում մինչև վերջ նրան: Վերջինիս ձայնի առաջին ելևէջների հետ՝ նա սկսում է իր՝ «գռեհկության» աստիճանի հասնող վիրավորանքների շղթան:
Այդպես նա այս անգամ վիրավորեց մի կնոջ՝ ասելով, թե «խելոք էլի, արդեն լոճվում ես»: Այն դեպքում, երբ կինը դեռ չէր հասցրել բերանը բացել, ու ոչ ոք չհասկացավ՝ ինչ էր ուզում նա ասել:

Իսկ արդեն հուշաքարի մոտ նա հայհոյեց որդեկորույս մորը, միայն այն բանի համար, որ տան կերակրողին կորցրած կինը նրանից գումար խնդրեց:

«Ես քու էն…, արա գնա, է՛»,- հայհոյեց նա հերոսի մորը:

Հերոսները չկան. այդ տղերքն ընկան գնդակներից՝ կրծքով պաշտպանելով մանվելներին, իսկ մանվելներն ապրում են գոհ ու երջանիկ՝ հայհոյելով հերոս տղերքի մայրերին, հպարտանալով իրենց ունեցվածքով ու դեռ մի հատ էլ բացճակատ գոչելով, թե «պիտի չունենայի, հա՞: Մատս պիտի դնեի բերանս…»…

Սրանից այն կողմ էլ ոչինչ չկա…

NEWSPRESS.am