Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Ժամանակ». Վարդենիսում իշխանության թեկնածուն հայտնի է. արդեն գլուխ է գովում, թե «դաբրոն» ստացել է


vardenis

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ և արդեն նշում է իր «դաբրոն»։

Բացի իշխանական լծակներից, ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանը հայտարարել է, որ հիմնական օգնությունը ստանալու է եղբորից, ով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է և շուրջ 400 աշխատակից ունի, որոնց և նրանց ընտանիքի անդամներին թեկնածուն համարում է իրեն ձայն տվող։

Վարդենիսի մեր աղբյուրները պնդում են, որ տուն-ինտերնատի տնօրեն ու ապագա թեկնածուի եղբայր Արտակ Հարությունյանը ժամանակին փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ և ներկայումս իշխանական թեկնածու դառնալու մեծ շանս ունեցող Արամ Հարությունյանի անունն էլ կապվում է, ժողովրդի լեզվով ասած, «Փարոսների» մութ գործերի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում