Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Անկախության սերնդի» ձայնը՝ Րաֆֆու անվան դպրոցում (ֆոտո)


ankaxutyan ton

Հայոց պետականանության խորհդանիշ եռագույնի մուտքով ու Հայաստանի օրհներգով ազդարարվեց Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման սկիզբը: Այն նվիրված էր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին: Անկախություն, որը հեշտ չի տրվել, որին հասել են հերոսների դիակների ու արյան վրայով: Այդ անկախությունը մենք նվաճել ենք կյանքի գնով:

Րաֆֆու անվան դպրոցը արցախյան պատերազմում տվել է 12 հերոս: Նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողը կանգանած է դպրոցի բակում:

ankax 26

 

Դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը, շնորհավորելով բոլորին անկախության օրվա առթիվ, իր խոնարհումը բերեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պայքարել են նոր սերնդի ու Հայաստանի ապագայի համար։ Բոլորն ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը, իսկ առաջին դասարանցիները նաև ծաղիկներ դրեցին դպրոցի բակում տեղադրված հուշաքարին:

ankax 27

ankax 20

Ankax 31

Դպրոցում իշխում էր եռագույնը՝ կապույտ, կարմիր և ծիրանագույն վզկապներ, փուչիկներ, դրոշներ և ժապավեններ: Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով ու ելույթներով:

ankax 28ankax 29ankax 30ankax 4ankax 19ankax 8ankax 5

Դպրոցի տարրական դասարանների աշակերտները մասնակցեցին նաև թեմատիկ կավճանկար-մրցույթի: «Թող լինի միշտ արևը» խորագիրը կրող մրցույթում հաղթեցին առաջին դասարանցիները:

ankax 23

ankax 6ankax 25tnoren
Օրվա առիթով բաց դաս էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Խնձրցյանը: Նա իններորդցիների հետ անցկացրեց «Տիեզերական լեզվի թվային բանալին հայոց այբուբենում» խորագրով դաս: «Թվերն են կարգավորում աշխարհը, քանի որ բոլոր գաղտնիքները թվերի մեջ են» կարգախոսով պարապունքի ընթացքում աշակերտներն օգտագործելով երկրաչափությունից կոորդինատական հարթության գաղափարը՝ ստացան Հայաստանի քարտեզը։ Կոորդինատային հարթությունը դարձել էր Հայաստանը, իսկ այդ հարթության կոորդինատը՝ Արցախը և Ստեփանակերտը։ ՀՀ քարտեզի հավաքումը գերազանց ստացվեց։

das 8

dasdas 5

Հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացվեց նաև Զվարթնոց տաճարը:

das 2
Մանկավարժն իր աշակերտներին բացատրեց այբուբենի թվային համակարգը և այն կապեց Մենդելեևի պարբերական աղյուսակի երկաթների շարքի հետ՝ հայոց այբուբենին տալով «երկաթագիր» անունը:

das 6das 7
Ճանաչողական ու օրվան համահունչ հայրենասիրական տոնի մեջ կազմակերպված դասի համար ուսուցչուհուն շնորհակալություն հայտնեցին թե՛ մասնակից ծնողները, թե՛ դպրոցի ղեկավար կազմը:

Արմինե Մկրտումյան