Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին


goghakanner

Երկրում որևէ քաղաքական շարժ`անձնական ֆոնին, անցնում է գողականների ուղեկցությամբ, նրանք կարծես թե ամենուր են՝ և′ ոստիկանների շրջակայքում, և′  քաղաքական գործիչների թիկունքին, և′  ընտրություներ են ղեկավարում, և′  անձնական հարցեր են կարգավորում` հաճախ կատարելով տարբեր ինստանցիաների գործառույթները:

Եթե նախկինում վստահ էին, որ առանց ծանոթի լուրջ աշխատանք չես կարող գտնել, առանց փողի չես կարող պատգամավոր դառնալ, առանց կաշառքի չես կարող «օբյեկտ» աշխատացնել, ապա այժմ՝ առանց գողականների միջնորդության՝ ո′չ լավ աշխատանք, ո′չ բիզնես, և ո′չ էլ անգամ պատգամավոր:

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ գողականների մեծ ներհոսք է սկսվում դեպի Հայաստան, զարմանալին այն է, որ մամուլն անմիջապես արձագանքում է գողականների մասնակցությանն այս կամ այն իրադարձություններին, սակայն որոշ մասն այդպես էլ մնում է անհայտ:

Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, գողականների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ի՞նչ ա, գողականները մարդ չեն»: Առանց մեկնաբանությունների:

Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին, որտեղ ոսկու հանք կա:

Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը:
Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար:

Գողականները կարող են անել այն, ինչ որևէ ընտրող կամ շարքային քաղաքացի չի կարող: Օրինակ՝ ժամանակ առաջ «գողականներն» այցելել են Ազգային ժողովի պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր: Բանավեճ էր եղել, և գողականը Շշի շշով հարվածել էր պատգամավորի գլխին:

Գողականներն անգամ դիվանագիտական անձնագրեր ունեն, որն արդեն լուրջ է:

Մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգստավայրում չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի և քրեական հեղինակությունների, այդ թվում նաև՝ ռուսաստանաբնակ հայ գործարար և քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Գողականները երկրում բալանս են պահում. ո′չ օլիգարխիան չափերն անցի, ժողովուրդը չընտրի՝ ոնց ուզի և ում ուզի, տնտեսությունը զարգանա` թեկուզ դա լինի հանքարդյունաբերություն կամ բենզալցակայան, և երկիրը ներկայացնելու համար ունենան դիվանագիտական անձնագիր:

Ինչ վերաբերում է երկրի արտաքին քաղաքականությանը, երևի նրանց դիվանագիտական աձնագրերն օգտակար կլինեն, չէ՞ որ մեր դեսպաններն ու դիվանագետներն արտերկրում զբաղվում են բիզնեսով, և ոչ ոք տրամադրություն ու ժամանակ չունի երկիրը ներկայացնել, և այստեղ էլ գողականները պետք են գալիս:

Այնպես որ՝ գողականները ո′չ միայն մարդ են. ո′չ միայն իշխանությամբ, այլև…գողականով:

NEWSPRESS.am