Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Նավթը փակում է բոլոր ժողովրդավարների աչքերը». Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում


Aliev

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ Ալիևները ներկայացել են ընտանիքով՝  երկրի ղեկավարի մակարդակով: Որոշ երկների դիվանագետներ ակտիվորեն լուսանկարել են Ադրբեջանի ղեկավարի ընտանիքին: Քաղաքագետն իր գրառումը վերնագրել է ՝«Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում»: Այս խորագրի ներքո նա մասանվորապես գրել է.

«Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ՝ 100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները:

Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով: Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց,որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են մեկնել և ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցում են նրա կինը՝ Ադրբեջանի փոխնախագահը և դուստրը՝ Լեյլան: Այսինքն, Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված է կառավարող ընտանիքի անդամներով: Ինչպես ասում են՝ «Նավթը փակում է բոլոր ժողովրդավարների աչքերը»:

Հատկանաշական է, որ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած լուսանկրաներից մեկում մի խումբ այլ երկների դիվանագետներ ակտիվորեն լուսանկարում են Ադրբեջանի կառավարող դինաստիայի ներկայացուցիչներին:

Համոզված եմ,որ ոչ թե զմայլված են Ալիևներերով, այլ որպես հուշ անմահացնում են աշխարհի ժողովրդավարության կենտրոններից մեկում՝ Նյու Յորքում, «կվազի» բռնապետի ընտանեկան վայելքները:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը շատ հետաքրքիր էր բնութագրել Ալիևների ռեժիմի ներքին քաղաքկանությունը, որոնք սեփական հասարակությանը համոզում են, որ Ադրբեջանը համաշխարհային դերակատարություն ունեցող երկիր է: Զավեշտալին այն է, որ Ադրբեջանում շատերը հավատում են այդ զառանցանքին:

Հ.Գ.Հայերին նախանձող և կրկնօրինակող Ալիևներին հանգիստ չեն տալիս Քարդաշյանները: Իրենք էլ են որոշել այսուհետ ամեն ինչ անել «ընտանիքով»»: