Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան


taron-margaryan

Այս տարի աննախադեպ շոգ է եղել: Այդկերպ է բացատրում Երևան քաղաքում տարածված գարշահոտությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը համաձայն չէ, որ գարշահոտություն է:

«Հոտը նվազում է, և «Սանիտեք» ընկերությունն իր աշխատանքներն արդեն մեծ թափով սկսել է: Մենք օր-օրի նկատում ենք դրական շարժ: Այո, եղել են խնդիրներ, բայց այդ խնդիրներին պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ մեկ ամիս շարունակ կարող էր ջերմաստիճանը 40 աստիճանից ավել բարձր լինել: Բնականաբար, առաջանում են խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պետք է արդարացնենք, իրենք իրենց պարտականությունները, ծառայությունները պետք է նորմալ կատարեն: Դրա համար իմ հորդորը, նաև նկատողությունն է եղել «Սանիտեքին», որ իրենց աշխատանքները նորմալ կազմակերպեն: Վերջին 10 օրում նկատում ենք դրական շարժ, բայց դրանով մենք չենք բավարարվում»,- նշեց քաղաքապետ Մարգարյանը: