Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com


exunkyan

armtimes.com-ի տեղեկություններով, Կարո Եղնուկյանի կնոջը և երեխաներին ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկել Հանրապետության հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան միայն ասացին, որ նրանք տարվել են բաժին «կոնկրետ» ահազանգով:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում ռումբ տեղադրելու վերաբերյալ մինչեւ 11:00-ն ահազանգ չկար, չնայած սրան Shamshyan.com կայքը ժամը 09:30-ին գրել է, մասնավորապես հետեւյալը. «Սեպտեմբերի 19-ին` ժամը 07։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ եւ հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մի քանի հատվածներում ռումբեր են տեղադրված եւ պայթելու են։ Ըստ այդմ՝ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը կատարում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Ավելի ուշ՝ ՀՀ ԱԻՆ-նն իր պաշտոնական կայքում գրեց հետեւյալը. «Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: