Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Դիլիջանի քաղաքապետը կորցնում է տուրիստական համբավ ունեցող քաղաքի դեմքը (ֆոտո)


Armen santrosyan

Տուրիստական համբավ ունեցող Դիլիջանի արտաքին տեսքն աղավաղվում է քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի թեթև ձեռքով:

Հանրապետական Սանթրոսյանը Դիլիջանի քաղաքապետի պաշտոնն ստանձնել է 2005 թվականից և այս տարիների ընթացքում քաղաքի ու քաղաքացիների համար էական բան չի փոխվել:

Համենայնդեպս NEWSPRESS.am-ի հետ զրույցում դիլիջանցիների զգալի մասը դժգոհեց:

Փողոցները քարուքանդ են, աղբը լցված քաղաքն, ու աշխատատեղ չկա:

Հիրավի, քաղաքի հենց մուտքն ու հրապարակն արդեն անհրապույր տեսք ունեն: Իհարկե, հրապարակում տեղադրված, բոլորին հայտնի երեք մեծ վարպետների արձանները շատերի ուշադրությունն են գրավում, բայց միայն արձանները, իսկ հրապարակն ինքն անշուք տեսք ունի՝ անհիշելի ժամանակներից չմշակվող գազոնով, կիսաքանդ մայթերով ու դարուփոս փողոցով:

dilijan 15dilijan 16dilijan 2

Հարկ է հիշել նաև Հրապարակում կանգնեցված դրոշների մասին, որոնք երկար ժամանակ էր, ինչ պատառոտված, բզկտված ու գունազրկված էին, սակայն քաղաքապետն ուշադրություն չէր դարձնում դրանց:

Այս տարիների ընթացքում չեն նորացվել նույնիսկ քաղաքի տարբեր փողոցներում տեղադրված ու վաղուց իրենց դարն ապրած աղբամանները: Այն դեպքում, երբ քաղաքապետը վաղուց արդեն մի քանի տասնյակ նոր աղբամաններ է ձեռք բերել:

Բնակիչները կեսկատակ-կեսլուրջ նկատում են, որ քաղաքապետը միտք ունի դրանք վաճառել ու ներդրողներին հին աղբամանները ցույց տալով՝ դարձյալ նորը ձեռք բերել՝ իր իսկ գրպանները լցնելու նպատակով:

dili5an 14

dilijan 13

dilijan 12dilijan 14

dilijan 8dili5an 10dilijan 11

dilijan 7

Քաղաքի բարեկարգման մասին խոսելիս՝ քաղաքապետը հաճախ է «լացել» ու «դատարկ գրպաններ»-ը ցույց տվել, մինչդեռ քաղաքի անմխիթար ֆոնին օր-օրի շքեղ տեսք է ստանում միայն հենց Արմեն Սանթրոսյանի առանձատունը:

Եվ տրամաբանական է արդեն դառնում այն, որ արդեն յոթ տարուց ավելի նա չի ուզում թողնել իր ձեռքից այս յուղոտ պատառը, քանի որ քաղաքապետի պաշտոնն ավելի քան եկամտաբեր է:

Տուրիստներին գրավելու համար Դիլիջանում, իհարկե, պետական մակարդակով կատարվել ու կատարվում են բարեփոխումներ:

Ասել է թե՝ պետությունը ֆինանսական ներդրումներ է կատարում Դիլիջանում, որն Արմեն Սանթրոսյանն ուղղում է իր նպատակներին՝ ապրելով գոհ ու երջանիկ: Նա զարգացնում է իր սեփական բիզնեսը, օգտվում է դիլիջանյան բարիքներից և ձեռք բերում հողատարածքներ:

Դիլիջանցիներն ասում են, որ Արմեն Սանթրոսյանին են պատկանում նաև քարի ու եվրոպատուհանների արտադրամասերը: Նա նաև Դիլիջանում գտնվող շքեղ հյուրանոցներից մեկի «փայատերն» է:

Բայց ավելի վատն այն է, որ քաղաքապետի աչքն այս ամենից չի լիանում, ու նա շարունակում է գործել միայն իր ու իր ընտանիքի բարօրության համար. ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում:

Կարճ ասած՝ քաղաքապետը շարժվում է «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով, իսկ քաղաքի ու քաղաքացիների խնդիրների վրա թքած ունի:

Ու այստեղ արդեն պարզ է դառնում, թե ինչ է նկատի ունեցել Արմեն Սանթրոսյանը, երբ նախորդ տարի քաղաքապետի ընտրություններից առաջ ասել է, թե նորից կլինի քաղաքապետի պաշտոնում, քանի որ «շատ կիսատ գործեր ունի, որ պետք է հասցնի ավարտին»:

Դիլիջանի քաղաքպետը, հավանաբար, դեռ տներ պետք է կառուցի կամ էլ յուրացնի նոր տարածքներ:

 

dilijan 6dilijan 5dilijan 4

dilijan 9

Արմինե Մկրտումյան