Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել


RM-70

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը: Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ վարժանքներին ներգրավվել է շուրջ 15 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ ևն: Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 22-ին: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժության հայտարարվող նպատակը համազորային մարտի կանոններով առաջադրանքների կատարումն է:

Ավելացնենք, որ զորավարժության մեկնարկից հրապարակած տեսանյութում երևում էին չեխական արտադրության DANA M1M ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Նման զինտեխնիկա Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում առաջին անգամ է ցուցադրվում:

Դատելով հրապարակաված տեսանյութից և լուսանկարներից՝ նախնական տվյալներով՝ զինտեխնիկան դուրս է եկել Բաքվից ոչ այնքան հեռու տեղակայված ռազմաբազայից և շարժվել նույնպես ոչ հեռու տեղակայված զորավարժարան: Չի բացառվում, որ վարժանքները կարող են անցկացվել մի քանի տարբեր զորավարժարաններում: