Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

«Մի ամբողջ ազգի կոլեկտիվ նվաստացումը». Լապշինն իր խոհերն է արտահայտել Ադրբեջանի մասին


lapshin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալուց և Թել Ավիվ տեղափոխվելուց հետո՝ Բլոգեր Ալեքսեյ Լապշինը հանդես է գալիս ֆեյսբուքյան ակտիվ գրառումներով:

Նա իր հերթական գրառումը վերնագրել է՝ «Մի ամբողջ ազգի կոլեկտիվ նվաստացումը»:

Այս խորագրի ներքո Լապշինը մասնավորապես գրել է.

«Գիտե՞ք, ինչն էր ինձ ամենից շատ զարմացրել Ադրբեջանում: Ոչ անգամ վաղ իսլամական խալիֆաթի խավարամտությունը` վարագուրված ժամանակակից առևտրի կենտրոններով: Ինձ շշմեցրել է, թե ինչպես է ադրբեջանական ազգը նվաստացել իմ առաջ, աղաչելով, որ Սաշա Լապշինը ընդունի, թե Ղարաբաղն իրենց տարածքն է:

Ադրբեջանցիները բանաստեղծների ու վաճառականների ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային ու քինախնդիր մարդկանց, ովքեր վստահ են, թե իրենց ազգի ճակատագիրը կախված է Լապշինից: Նրանք այնքան միջոցներ ու ջանքեր են վատնել դրա վրա, որ ես լինելով անհայտ ոմն բլոգեր, դարձել եմ Ադրբեջանում ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Աու, դուք`այդտեղ, նորմալ ե՞ք: Լուրջ մտածում ե՞ք, որ ես ինչ որ բան կարո՞ղ եմ լուծել Հայաստանի հետ ձեր կոնֆլիկտում

Ես այսօր առատաձեռն եմ և Ադրբեջանին հանձնում եմ Ալյասկան: Վերցրեք»,- հեգնել է Լապշինը:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: