Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Իմանային պսակվելը լավ բան է, շուտ կպսակվեին


hhk bhk dashnakcutyun

ՀՀԿ-ն, «Ծառուկյան դաշինք»-ԲՀԿ-ն և «Դաշնակցությունը» կրկին դեմ չեն միավորվելու, դա է պահանջում Հայաստանի քաղաքական օրակարգը: Այս երեք կուսակցություններն ի սկզբանե տեղյակ էին, որ իրենց ճակատագիրը միասին է և ընդհանուր. Հայաստանի ապագայի, տնտեսության կամ քաղաքական դեմքերի վերաբերյալ այս երեք կուսակցության տեսակետներն առանձնապես չեն տարբերվում:

Օրինակ՝ ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը խոսում է եկեղեցիների կառուցման անհրաժեշտության մասին, ԲՀԿ-ն կառուցում է, իսկ Դաշնակցությունը բացումն է անում. համերաշխ եռադաշնություն:

Դե ԲՀԿ-ի վերաբերյալ գիտակից հանրությունը շատ սպասելիքներ չունի, քանի որ ակնհայտ է, որ նա գալիս է քաղաքական դաշտ Սերժ Սարգսյանի հրահանգով և նույն հրահանգով էլ հեռանում է ասպարեզից, անհրաժեշտության դեպքում բանակցում է ՀՀԿ-ից լքվածների հետ՝ մխիթարում, սպասել մինչև 2018թ. ընտրություններ՝ տեսնեն ի՞նչ է լինելու:

Իհարկե, հանրությունը Դաշնակցությունից ավելին էր սպասում այս տարիներին, սակայն բազմամյա փորձը ցույց տվեց, որ ո′չ ՀՀԿ-ի, ո′չ ԲՀԿ-ի, ո′չ էլ առավել ևս Դաշնակցության վրա պետք չէ հույս դնել, նրանք վերածվել են մեկ քաղաքական մարմնի:

ՀՀԿ-ն հարգում է ԲՀԿ-ի բազմամիլիոնանոց գրպանները, որոնք պետք են գալիս ժամանակ առ ժամանակ, ամենադժվարը Դաշնակցության հարցն է. նրանք պետք է փորձեն պահել ավանդական Դաշնակցության ավանդույթները, որոնցից այժմ գրեթե ոչինչ չի մնացել և մնան իշխանական շրջանակներում:

Ժամանակին Դաշնակցությունը կայուն ընտրազանգված ուներ երկրում, որն արդեն չունի և հենց իշխող ուժն է նրան հնարավորություն տալիս մտնել իշխանության մեջ, կազմել կոալիցիա և բազմազան դարձնել իշխանությունը, քանի որ ՀՀԿ-ն չի կարող միահեծան իշխել և վերածվել ինքնակալության, բազմազանության համար նրան պետք են Դաշնակցության պատմությունը և ԲՀԿ-ի «ժողովրդասեր» իմիջն ու փողերը: Ուղղակի այս կուսակցություններն ուշ հասկացան, որ կարող են միմյանց պետք գալ և օգնել, թե չէ վաղուց և մշտապես համադաշնության մեջ կլինեն ՀՀԿ-ի հետ, ոչ թե «պրոմոխներ» կտային: