Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

Վերնիսաժում սպանվածն ու վիրավորվածը Լոռու մարզի բնակիչներ են. Աշոտ Ահարոնյան


vostikanutyan hasarakaynutyanhet kaperivarchutyan petashot aharonyann patasxanele vostikannericecidepqin

Այս պահին հայտնի է, որ սպանվածը 1974թ. ծնված, Լոռու մարզի բնակիչ է:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում՝ Վերնիսաժում, կատարված սպանությանը:

«Դեպքի վայրում ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչների կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կրակոցներից վիրավորված քաղաքացուն, ապա նրա մասին առայժմ միայն հայտնի է, որ նա ևս Լոռու մարզի բնակիչ է՝ 1978թ. ծնված:

Հարցին, թե տուժածը և սպանվածը դեպքի պահին միասի՞ն են եղել, Ահարոնյանը նշեց, որ հանգամանքները պարզվում են. «Ըստ առաջին տեղեկությունների՝ այո, միասին են եղել»: