Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

«Ժողովուրդ». «Սասնա ծռերին» կտեղափոխեն ԱԱԾ «պադվա՞լ»


datavarutyun sasna tser

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը և այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլն այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, և նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի և՛ վերահսկելի լինեն, և՛ խցեր ազատվեն:

Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: