Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի խնդիրը Կարեն Կարապետյանի առաջ


serzh sargsyan karen karapetyan vigen sargsyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«Միանգամայն տրամաբանական են այս օրերին հաճախակիացած քննարկումներն ու հարցադրումները կառավարության գործունեության մեկամյակի կապակցությամբ, քանի որ նշանակելով նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանը նրան հռչակեց նաև փոփոխությունների խորհրդանիշ: Բայց հնչեղ «շնորհանդեսից» հետո գործնականում ստացվել է ընդամենը շատ սովորական գործունեության տարի, ամենասովորական կառավարության համար, որն իր գործունեությամբ հանրությանը թույլ չտվեց «շեղվել» 2018 թվականի վարչապետի խնդրից:

Այսինքն՝ միակ ինտրիգը, որ նոր կառավարությունն, այսպես ասած, հարուցեց անցնող մեկ տարվա ընթացքում, դա 2018 թվականի վարչապետի ով լինել-չլինելու ինտրիգն էր:

Խոսքը ոչ միայն 2017 թվականի ապրիլի 2-ի մասին է, որտեղ նոր կառավարությանը և վարչապետին վերապահվեց, այսպես ասած, ռեյտինգային վերարտադրության կամուֆլյաժի դերը:

Ներքին հակասությունների և պայքարի մեխանիզմը գործնականում ապահովում է արտաքին լճացումն ու ճահճացումը: Այդ հակադրությունները թելադրում են օրակարգ, հանրային ուշադրություն, ինչը ձեռնունայն է թողնում որևէ ընդդիմության: Այդպիսով, Հայաստանում ընդդիմություն ասվածը գործնականում վերածվել է քաղաքական համակարգի ավելորդ տարրի: Ներկայումս բոլորն են փաստի առաջ, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, այսպես ասած, պրակտիկ գործառույթները մեկտեղված են իշխող համակարգում:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանը փոխարինեց Կարեն Կարապետյանով, ինչպես մինչ այդ Տիգրան Սարգսյանն էր փոխարինվել Հովիկ Աբրահամյանով: Հովիկ Աբրահամյանը, սակայն, ցանկանում էր լինել բոլորի համար ընդունելի նախագահ, ինչն ընդունելի չէր արդեն Սերժ Սարգսյանի համար, քանի որ Աբրահամյանն արդեն համակարգը միավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանի շուրջ, այլ նրա դեմ:

Եկավ փոփոխությունների խորհրդանիշի ժամանակը, և այդ իմաստով Կարեն Կարապետյանի ընտրությունն ամենևին պատահական չէր: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր գործիչ, որը մի կողմից կհամախմբի, կկոնսոլիդացնի համակարգը ինչ-որ հեռանկարի շուրջ, բայց ինքնին չի լինի այդ հեռանկարի քաղաքական պատասխանատու, չի ընկալվի այդպիսին: Կարեն Կարապետյանը գործնականում կատարում է հենց այդ դերը: Նա կոնսոլիդացնում է համակարգը, այսպես ասած, բիզնես հեռանկարների շուրջ, սակայն չի ընկալվում որպես այդ ամենի քաղաքական պատասխանատու: Իսկ քանի դեռ չկա այդ ընկալումը, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար չի դիտվում որպես վտանգ, հետևաբար նրա պաշտոնավարումը վարչապետի կարգավիճակով Սարգսյանի համար ներկայումս ավելի շուտ շահեկան է, քան ռիսկային կամ վտանգավոր: Անգամ 2018-ից հետո:

Համենայնդեպս, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի տեսնում վարչապետի այլ թեկնածու, թեև Կարեն Կարապետյանը ներկայումս կարծես թե բավականին արդյունավետ է լուծում նվազագույն խնդիրը՝ հնարավորինս քիչ ռեսուրսով հնարավորինս կայուն և արդյունավետ գոյություն իշխող համակարգի համար: Դա թույլ է տալիս նաև պահպանել ներհամակարգային, այսպես ասած, հակադրությունների կիսաբաց ռեժիմը՝ որպես համակարգից դուրս իրավիճակի ճահճացումը երաշխավորող գործոն:

Կարեն Կարապետյանի և նոր կառավարության գործունեությունը դիտարկելի է այդ տեսանկյունից, հանրային և համակարգային փոփոխությունները չեն եղել և առայժմ չեն հանդիսանում այդ կառավարության առաջնային խնդիրներից: Դրանք անհամատեղելի խնդիրներ են, որովհետև համակարգի գոյությունն ու հանրային խնդիրների սպասարկումը խորապես իրարամերժ բևեռներ են, կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

Խոշոր հաշվով, որևէ դասավորության դեպքում ներկայիս համակարգից այլ խնդրի սպասումը ընդամենը ցանկալին իրականության տեղ դնել է, քանի որ որևէ այլ խնդրի հանդեպ լավ, վատ կամ բավարար ուշադրության մասին համակարգը կարող է մտածել լոկ այն բանից հետո, երբ կլուծի ճգնաժամից ու ռիսկերից ինքզինքը դուրս բերելու հարցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում