Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

«Ժամանակ». Աղվան Հովսեփյանի հետ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին չեն գրանցել թեկնածու


aghvan hovsepyan lyova khachatryan

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանին չեն գրանցել համայնքապետի թեկնածու: «Ժամանակի»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն Ապարանում պայքարում էր Լյովա Խաչատրյանի դեմ, նրան սատարողներին սպառնում քրեական գործերով։ Ըստ լուրերի՝ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում