Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

«ՀԺ». Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում


artashat qaxaqapeti yntrutyunner

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Արարատի մարզի կռվախնձոր դարձած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշակիություն է մտնում: Հանրապատական կուսակցությունն արդեն սկսել է քննարկումները: «Քննարկվել է, քննարկվում է և շարունակվում է քննարկվել: Ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, պատասխանելով հարցին՝ կուսակցությունում քննարկվե՞լ է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հարցը:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը քննարկվե՞լ է, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Ոչ, բերեք չանդրադառնանք որևէ թեկնածուի»: Եթե կառույցների որոշմամբ լինի, ապա չի բացառվում, որ հենց Կարեն Բենիամինյանի թեկնածությունն էլ ՀՀԿ-ն առաջադրի:

Արտաշատում քաղաքական հավակնություններ ունեցող Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում քաղաքի կառավարումը: Չնայած նրան, որ քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա, Արտաշատը փաստացի շարունակում է ղեկավարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկե՞լ եք ձեր համախոհների հետ, Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը կգա, բոլորդ էլ կիմանաք, շատ եք շտապում դուք»: Հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ Աբրահամյանները դուրս են գալիս պայքարից. «Չկա էդպիսի բան, համբերեք, ժամանակը կգա, և կիմանաք, ինչի՞ եք շտապում»: Հարցին՝ դուք քաղաքապետ դառնալու հավակնություն ունե՞ք, Պողոսյանը կցկտուր պատասխան տվեց. «Ժամանակից շուտ ես ոչ մի բան չեմ կարող ասել»: Գագիկ Պողոսյանը նշեց նաև, որ իր որոշումն ինչ-որ բանի հետ է պայմանավորված, սակայն այլ բան չասաց:

Նոյեմբերի 5-ին նշանակված ընտրություններին մնացել է ընդամենը 2 ամիս, իսկ առաջադրումներին՝ ավելի քիչ ժամանակ: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության թեկնածուն կարող է կոմպրոմիսային թեկնածու լինել նաև Աբրահամյանների համար, որոնք Արարատի մարզում ժամանակին մեծ հեղինակություն ունեին: Կարեն Բենիամինյանն այժմ Արտաշատի ավագանու անդամ է, սակայն վերջին նիստերին չի մասնակցում: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը և Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն:

Ստացած ձայները, հնարավոր վարկանիշը առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավորսանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Պարզվում է, որ Կարեն Բենիամինյանն Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ և Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում: Ավելին, որոշ տեղեկություններով էլ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի:

Չի բացառվում, որ Աբրահամյանները գնան փոխզիջման, և հենց Կարեն Բենիամինյանն էլ լինի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում