Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

ՀՀԿ-ի «Ծիտ»-ը 2007 թվականին դատապարտվել է. armtimes.com


Armen sahakjan cit

Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեւ դատապարտվել:

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Կայքին հայտնի է դարձել, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երեւան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Արմեն Սահակյանը եւս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում:

Դատական տեղեկատվական համակարգում Արմեն Սահակյանի դատվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ «datalex» կայքում հասանելի են միայն 2008 թվականից հետո կայացված դատական վճիռները: Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող ենք ստանալ դիմելով գործը քննած դատարան:

Արմեն Սահակյանը դատապարտվելու ժամանակահատվածը նրա պաշտոնական կենսագրությունում, բնականաբար, չէր կարող լինել: Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում Արմեն Սահակյանի գործունեության 2006-2008 թվականների ժամանակահատվածը դատարկ է: 1996-2000թթ. նա եղել է «Լևոն Աբրահամյան» ՍՊԸ-ի ավագ տնտեսագետը, իսկ 2000-2006թթ.` նույն ՍՊԸ-ի տնօրեն, իսկ 2008 թվականից եղել է 2008թ. փետրվարից մինչև 2008թ. հուլիս ամիսը եղել է տնօրենի օգնական «ՀայՌուսգազարդ»-ում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: