Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Տարոն Մարգարյանն այդպես էլ իր հոր արժանի զավակը չդարձավ


andranik taron margaryan

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած տհաճ միջադեպին անմիջապես հետևեցին արձագանքներ՝ տարբեր տիպի որակումներով:

Հանրապետական Արմեն Սահակյանը՝ «Ծիտ-Արմենը», վիրավորել էր «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին՝ դիմելով նրան «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով:

Իհարկե, պաշտոնյա այրերի, մասնավորապես հանրապետական պաշտոնյաների կողմից նման վերաբերմունքն ու վարքագիծն արդեն զարմանք չեն առաջացնում: Դրանք օր-օրի ավելացնում են նողկանքն ու արհամարհանքը, որն արդեն հասարակությունը տածում է պաշտոնյաների հանդեպ:

Արմեն Սահակյանի վարքագծին որակումներ տալիս՝ թերևս կարելի է նկատել, որ այո՛, այս ֆոնին, տիկին Բախշյանն ավելի տղամարդ է, քան պաշտոնի համար ծտի նման այս ու այն կողմ թռչող ու, ինչպես ասում են, յոթ մոր կաթ ուտող, հանրապետական դարձած արմենները:

Բայց այս պահին խնդիրը նույնիսկ Արմենն էլ չէ: Նա ընդամենն ավագանու անդամ է, ով իր անպարկեշտ վարքագծով ու պահվածքով ցույց է տվել բոլորին իր դեմքը: Նման պահելաձև ավելի շատ բամբասկոտ կանանց է հատուկ: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ…

Այստեղ կա մեկ այլ խնդիր. մինչ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կռիվ էր տալիս Անահիտ Բախշյանի ոտնահարված ինքնասիրությունը բարձրացնելու համար և հարգանք էր պահանջում Արմենից 70-ամյա այդ կնոջ հանդեպ, Տարոն Մարգարյանն անտարբեր, ոչինչ չասող հայացքով հետևում էր այդ լեզվակռվին:

Նա պատշաճ չարձագանքեց նույնիսկ այն ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանը խնդրեց քաղաքապետին կարգի հրավիրել իր կուսակից ավագանու անդամին: Տարոն Մարգարյանը, կարելի է ասել՝ մատը մատին էլ չխփեց:
«Խնդրում եմ նիստերի ժամանակ չխանգարել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման կարգը». ընդամենը սա էր քաղաքապետի արձագանքը:

Ասում են նույնիսկ, որ նա այդ ժամանակ ծիծաղել է….

Նա փոխանակ լռեցներ իր կուսակցին ու թեթև «թաթալոշեր» նրան՝ պարզապես երկու կողմերին էլ սաստել է և ծիծաղել: Սա տարրական կուլտուրա չունեցող մարդու պահելաձև է հիշեցնում: Կնոջ նկատմամբ հարգանք չունենալուց բացի, նա այս կերպ նաև սև գիծ է քաշում իր հոր հիշատակին. ու եթե նույնիսկ նա չի հարգում իր հոր հիշատակը և չի գնահատում իր հոր ընկերոջ՝ Յուրի Բախշյանի տիկնոջը, ապա նրա մասին որևէ դրական կամ բացասական որակումներ հնչեցնելն այլևս անիմաստ է:

Իհարկե, ինչպես մի առիթով արդեն նշել ենք, Տարոնն այդպես էլ իր հոր արժանի զավակը չդարձավ:
Մի հարցնող լիներ՝ ինչի՞ համար, կամ ինչի՞դ վրա էիր ծիծաղում, Տարոն Մարգարյան: Նրա՞ համար, որ այլևս արժեքներ չես ճանաչում ու չես կարողանում ճիշտ գնահատել արժեք ունեցող մարդկանց:

Զգույշ պետք է լինել, քանի որ մարդ դադարում է մարդ լինելուց, երբ արժեզրկվում է, իսկ ծիծաղելիս էլ գոնե պետք է հիշել՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:

NEWSPRESS.am