Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

«Նոր Մետաքսե ուղու» աննախադեպ տարբերակ. Աշոտ Գրիգորյանի ելույթը` SRCIC-ի նստաշրջանում (տեսանյութ)


Ashot grigoryan

Ներկայացնում ենք EU-ASIA Business Finance Center Հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի ելույթը ՝ «Մետաքսե ուղու» համաշխարհային առևտրատնտեսական պալատի (Silk Road Chamber of International Commerce -SRCIC) կենտրոնական նստաշրջաններից մեկի ժամանակ:

EU-ASIA Business Finance Center Հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Մետաքսե ուղու» համաշխարհային առևտրատնտեսական պալատի (Silk Road Chamber of International Commerce-SRCIC) կենտրոնական նստաշրջաններից մեկի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Նա իր ելույթում անդրադառնալով «Մետաքսե ուղու» աշխատանքներին՝ մասնավորապես խոսել է Հայաստանի ունեցած պատմական դերի մասին:

Աշոտ Գրիգորյանը նշել է, որ 5-6 դար շարունակ Հայաստանը հանդիսացել է «Մետաքսե ուղու» ամենաակտիվ գործիչներից մեկը և ոչ միայն եղել է խաչմերուկ բոլոր՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ տանող ճանապարհների համար, այլև հայ վաճառականներն իրենց ձեռքում են պահել բոլոր կարևոր առևտրական ոլորտները:

Նա ներկայացրել է նաև Հայաստանի` այսօրվա ունեցած հնարվորությունները և առաջարկել «Նոր Մետաքսե ուղու» աննախադեպ տարբերակ: Այն է՝ Չինաստան — Իրան — Հայաստան — Վրաստան (Փոթի նավահանգիստ) — Սև ծով — Բուլղարիա (Վառնա/Բուրգաս նավահանգիստներ) և կամ Ռումինիա (Կոնստանտա) — Դանուբ գետ՝ Բրատիսլավայի նավահանգիստ:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ այս ուղին արդեն քննարկվել է Սլովակիայում և ստացել կառավարության շատ մեծ սատարումը:

Կարևորելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը՝ Հոլդինգի նախագահը ներկայացրել է նաև Իրանի ունեցած կարևոր դերն ու նշանակությունը՝ «Նոր Մետաքսե ուղու» իրանական հատվածի հետ կապված:
Մինչ իր ելույթը, Աշոտ Գրիգորյանը ներկաներին բաժանել էր բրոշյուրներ, որտեղ ներկայացված է եղել այս նախագիծը և հայտարարել, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:

Ելույթից հետո որոշ խոշորագույն ընկերություններ ցանկություն են հայտնել ֆինանսավորել այդ ճանապարհի՝ 3 մլրդ արժողությամբ հատվածն ամբողջությամբ և նույնիսկ ներդնել Բրատիսլավայի նավահանգստի վերակառուցման համար անհրաժեշտ գումարներ: