Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

«Սասնա ծռերի» գործով փաստաբանը նկատողություն է ստացել


ara gharagyozyan arayik xandoyan

Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստաբանների խորհուրդը որոշում կայացրեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նկատողություն։ Ես գտնում եմ, որ սույն որոշումն ապօրինի է։ Սրանով խորհուրդը կոտրում է երիտասարդ և պայքարող փաստաբաններին, որ այլևս չպայքարեն իրենց պաշտպանյալների համար, և ձևական նստեն նիստերի դահլիճում։ Շատ եմ ցավում Ձեզ համար, որ դուք խորհրդի անդամներ եք։ Իմ համար հիասթափությունը ակնհայտ է, սակայն ձեր կարգապահակներով ինձ չեք կոտրելու, և պայքարելու եմ իմ պաշտպանյալների համար։ Ի դեպ, անարդարությունից իմ ինքնազգացողությունը վատացավ։

Հիշեցնեմ, որ Արարատ Խանդոյանի գործով նիստերի դահլիճը լքել եմ, քանի որ վերջինիս ապօրինի դատարանը հեռացրել էր նիստերի դահլիճից, իսկ Ա.Խանդոյանն էլ ինձ հանձնարարել էր, իր բացակայության ժամանակ որևէ գործողություն չանեմ և լքեմ նիստերի դահլիճը։ Քանի որ ես իրավունք չունեմ իմ պաշտպանյալի շահերին հակառակ գործողություն անելուց»։